Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
18 Նոյեմբերի 2018 - 11:37
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում. նրանք ցանկանում են կրկին միջպետական ճանապարհ փակել. նրանք պահանջում են իրենց հարցին լուծում տալ՝ հայրենիք վերադարձնել գերեվարվածին։
Տավուշի մարզի Զորական գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է
18 Նոյեմբերի 2018 - 10:20
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա:
Նոյեմբերի 18-ի ռոմանտիկ հորոսկոպը
18 Նոյեմբերի 2018 - 10:15
ԽՈՅԵՐ

Այսօր դուք միանգամայն համոզված կլինեք, որ արժանի եք ավելի լավ մարդու, քան ներկայումս կա ձեր կողքին։ Նրա թերությունները ամեն վայրկյանի հետ ձեզ ավելի կտխրեցնեն։ Սակայն, ով ասաց, որ դուք իդեալական եք։
Սիրուշոյի երկրպագուների անակնկալը (Տեսանյութ)
18 Նոյեմբերի 2018 - 10:11
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու
18 Նոյեմբերի 2018 - 10:07
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր համամասնական ցուցակը, որտեղ ընդգրկված է 157 թեկնածու։
Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
18 Նոյեմբերի 2018 - 10:00
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 02:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ:
ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել
18 Նոյեմբերի 2018 - 09:58
Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում ԱՄՆ-ի իշխանությունները բռնագրավել են 500 մլն դոլար արժողությամբ մոտ 18,5 տոննա կոկաին, հաղորդում է MIGnews-ը՝ հղում անելով The Jerusalem Post-ին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա
18 Նոյեմբերի 2018 - 09:56
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14055
 
Լրահոս`