Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ
22 Փետրվարի 2018 - 19:51
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 22-ին, աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Գիտնականները մշակել են սմարթֆոնները լազերի միջոցով լիցքավորելու տարբերակ
22 Փետրվարի 2018 - 19:50
Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողներն առաջարկել են սարքերի անլար լիցքավորման նոր միջոց։ Գիտնականները ստեղծել են սարքի նախատիպ, որը լիցքավորում է սմարթֆոնները լազերի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Digital Trends-ը։
Վրաստանի ՆԳ նախարարն այցելում է Հայաստան. նա հանդիպում կունենա Վլադիմիր Գասպարյանի հետ
22 Փետրվարի 2018 - 19:47
Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան առաջիկայում կայցելի Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպում կունենա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզերի հետևյալ հասցեներում
22 Փետրվարի 2018 - 19:44
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Փհենչհան-2018. Դոմրաչևան դարձավ բիաթլոնում առաջին քառակի Օլիմպիական չեմպիոնը
22 Փետրվարի 2018 - 19:33
Փհենչհանում ավարտին է մոտենում ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը:
Սարսափելի է. այս հետազոտողը ցույց տվեց, թե ինչ է օձի մի կաթիլ թույնն անում մարդու արյան հետ վայրկյանների ընթացքում. շոկային տեսանյութ
22 Փետրվարի 2018 - 19:30
Սարսափելի է. այս հետազոտողը ցույց տվեց, թե ինչ է օձի մի կաթիլ թույնն անում մարդու արյան հետ վայրկյանների ընթացքում. այս շոկային տեսանյութը արժի դիտել:

Օրվա չեմպիոններն ու մեդալային հաշվարկը (Լուսանկար)
22 Փետրվարի 2018 - 19:18
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 13-րդ մեդալային օրը վիճարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայտնի դարձավ տափօղակով հոկեյի կանանց մրցաշարի հաղթողը: Եզրափակիչում ԱՄՆ-ի թիմը բուլիտներով 3:2 հաշվով հաղթեց կանադացիներին: Նախորդ անգամ ԱՄՆ-ն օլիմպիական տիտղոսը նվաճել էր 1998 թվականին Նագանոյում, երբ առաջին անգամ այս մարզաձեւում անցկացվեց կանանց օլիմպիական մրցաշար:
ՌԱՀՀԿ-ի հատուկ սեմինարը՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին
22 Փետրվարի 2018 - 19:08
22 փետրվարի 2017թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր՝ Արցախյան շարժման 30-ամյակի ու նրա ժառանգության իմաստավորման լույսի ներքո անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը»:
Վարչապետն ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
22 Փետրվարի 2018 - 19:04
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 10005
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական