Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ
24 Փետրվարի 2018 - 14:28
2018թ. փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաեւ բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին ''Արդշինբանկ'' ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է Վրեժը եւ որպես պարգեւավճար իրեն է տվել 120.000 ՀՀ դրամ:
Եվա Ռիվասը մերկ լուսանկարով շնորհավորել է տղամարդկանց տոնը (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 14:20
Երգչուհի Եվա Ռիվասը փետրվարի 23-ի տոնի կապակցությամբ ինստագրամի իր էջում մերկ լուսանկար է հրապարակել:
Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ»
24 Փետրվարի 2018 - 14:14
Comedy Club-ը չէր հասցրել իր երկրպագուներին ուրախացնել նոր թողարկումով, որտեղ Տիմուր Բատրուդինովն ու Օլգա Բուզովան իրար սեր էին բացատրում, անմիջապես նոր սկանդալ է բորբոքվել, որի կենտրոնում շոուի ռեզիդենտներից մեկն է՝ Անդրեյ Սկորոխոդը։
Գիտնականներն ապացուցել են երիտասարդ արյան երիտասարդեցնող էֆեկտը
24 Փետրվարի 2018 - 14:12
Մի խումբ գիտնականներ՝ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանից, հայտնաբերել են մեծ տարիքում մտավոր ունակությունները լավացնելու միջոց։ Դրա համար պետք է արյան փոխներարկում անել ավելի երիտասարդ օրգանիզմից։ Առայժմ այդ ազդեցությունն ապացուցվել է միայն մկների օրինակով։
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 10037
 
Լրահոս`