Facebook   Twitter
 
Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

Տասը տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում կտրուկ աճել են. 2007-ին՝ 7 դեպք, 2017-ին՝ 132 դեպք

09 Փետրվարի 2018 - 11:48
2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Պաշտոնյան համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։

«Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարադակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը», - հայտարարեց դատախազը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ձեզանից բացարձակ վախեցող չկա, մոռացեք էդ տոնը»
24 Մարտի 2014 - 17:24
«Այստեղ մի անեկդոտ հիշեցի, կներեք, որ բարձրաձայնում եմ: Տուգանում են, մենք վատ ենք ապրում, չի կարելի տուգանել և այլն: Ասենք, եկաք, արձանագրեցիք, որ Երևանի քաղաքապետը սխալ է արել, հետո ի՞նչ եք անելու, հաջորդ քայլերը որո՞նք են լինելու: Ընդունենք, որ սխալ ենք արել, հետո: Մեր խնդիրը ո՞րն է: Ասում եք, թե կառավարությունը վախենում է, չի լսում Ազգային ժողովին: Ձեզանից բացարձակ վախեցող չկա, մոռացեք էդ տոնը»։
Աջափնյակում ջուր չի լինի
24 Մարտի 2014 - 17:20
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան, Պարսեղովի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հարավաֆրիկացի Պյուրյեի վառ լուսանկարները
24 Մարտի 2014 - 17:11
Հենրիկ Պյուրյեն հայտնի է որպես գովազդային և նորաձևության լուսանկարիչ Հարավային Աֆրիկայից:
Աններելի հանցանք է, որ այսքան տարիներ անց իշխանությունը պատրաստ չէ նման իրավիճակներին. Նախախորհրդարանը՝ Քեսաբի դեպքերի մասին
24 Մարտի 2014 - 17:04
Սա Սիրիայում սանձազերծված պատերազմի համար սովորական դրվագ չէ, այն ունի ոչ միայն խորհրդանշական իմաստ, այլև ռազմավարական նշանակություն։
Արգամիչը բոլոր հարցերին տվել է խելք չպահանջող պատասխաններ
24 Մարտի 2014 - 16:55
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Aram Mp3-ը «Եվրատեսիլ 2014»-ին ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո
24 Մարտի 2014 - 16:42
Aram Mp3-ը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենին կփոխարինի Նորվեգիայի նախկին վարչապետ Ստոլտենբերգը. ԶԼՄ
24 Մարտի 2014 - 16:40
Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը մոտ օրերս կարող է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար` Անդերս Ֆոգ Ռասմուսենի փոխարեն, գրում է նորվեգական Aftenposten թերթը:
Հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է
24 Մարտի 2014 - 16:34
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրելու համար հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
«Կարմիր գծանմուշները արվել են Ռեմբրանդի կողմից օգտագործվող ներկով».Նաիրա Զոհրաբյան
24 Մարտի 2014 - 16:23
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ուսումնասիրել է միջազգային փորձը, թե ավտոկայանատեղիների գումարը ուր է գնում և պարզել է, որ այն ամբողջությամբ մտնում է քաղաքային բյուջե:
1 | 9767 | 9768 | 9769 | 9770 | 9771 | 9772 | 9773 | 9774 | 9775 | 9776 | 9777 | 9778 | 9779 | 9780 | 9781 | 15221
 
Լրահոս`