Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

09 Փետրվարի 2018 - 13:32
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:
Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում:

Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգևատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգևները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաև ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահը այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև համալսարանի ներկայիս գործունեությունը:

Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փետրվարի 19-ի աստղագուշակը
18 Փետրվարի 2018 - 23:50
Խոյ: Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
18 Փետրվարի 2018 - 23:43
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Ի դեմս Աթեշյանի թուրքական իշխանությունները պատրիարքարանում մարդ նշանակեցին. թուրքագետ
18 Փետրվարի 2018 - 23:39
1988-ի փետրվարին հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել մեկ պահաջով. պատմական հայրենիքի մի մասը` Արցախը պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ:
Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում
18 Փետրվարի 2018 - 23:37
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:
«Ես սպասում եմ ուրիշի երեխայի մահվանը, որպեսզի կյանք պարգևեմ իմ երեխային…»
18 Փետրվարի 2018 - 23:16
Իր կյանքի կեսը Բենջամին Ռայներն անց է կացրել Վիկտորյա թագուհու հոսպիտալում, Մեծ Բրիտանիայում, հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով։
Կիզլյարում տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով զոհվածների թվում է նաեւ հայազգի Նադեժդա Թերլիյանը
18 Փետրվարի 2018 - 23:14
Հրապարակվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու ծխականների վրա բացված կրակահերթի զոհերի ցուցակը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Հարձակման արդյունքում 5 մարդ է զոհվել:
Անջելինա Ջոլին իր ժանյակազարդ զգեստով դարձավ Ամերիկայի կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության գլխավոր աստղը
18 Փետրվարի 2018 - 23:06
Լոս Անջելեսում տեղի ունեցավ ամերիկյան հասարակության կինեմատոգրաֆիստների մրցանակաբաշխությունը: Տարօրինակ է, սակայն ի տարբերություն մյուս մրցանակաբաշխությունների՝ այս անգամ 42 ամյա Անջելինա Ջոլին առանց երեխաների էր մասնակցում մրցանակաբաշխությանը:
«Իմ հիվանդ դստեր լուսանկարն օգտագործում են, որպեսզի ուրիշներին համոզեն աբորտ անել»
18 Փետրվարի 2018 - 22:58
Նատալի Վիվերը՝ Հյուսիսային Կարոլինայից, սարսափել է, երբ իմացել է, որ աբորտների կողմնակիցներն իրենց տեսանկյունն ապացուցելու համար օգտագործում են իր դստեր լուսանկարները։ Աղջիկն ի ծնե տառապում է դեմքի դեֆորմացիայով և Ռետտայի սինդրոմով, ինչի պատճառով նա խոսել չի կարողանում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11388
 
Լրահոս`