Facebook   Twitter
 
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

09 Փետրվարի 2018 - 13:44
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից տարածված մեղադրական եզրակացության վերաբերյալ, ըստ որի ինքն ու ևս երկու հայ մեղադրվում են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ:
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր», - ասել է Դինա Ակոպովնան:

Նա նշել է, որ իր հետ նույն գործով մեղադրվող Ստելլա Բոյաջյանի հետ ունեցել է միայն գործնական շփում.

«Եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել: 2014 թվականից հետո` 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն, որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան», - ասել է հաղոդրավարուհին` նշելով, որ օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից անարգել ստացել է մուտքի արտոնագիր:

«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի», - ավելացրել է հաղորդավարուհին:

Զրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա. Սասունյան
20 Փետրվարի 2019 - 11:52
Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունայնը:
Կոմիտասի պողոտայում դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթեւեկելի հատված
20 Փետրվարի 2019 - 11:51
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 19-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան դպրոցի շենքի արտաքին պատից քարեր են թուլացել եւ թափվել երթեւեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՃՈ գրանցման-քննական ստորաբաժանումներում առաջացող հերթերը նվազեցնելու համար Ոստիկանությանը կառավարությանն առաջարկներ է ներկայացնելու
20 Փետրվարի 2019 - 11:44
ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:
Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին. Խոսրով Հարությունյան
20 Փետրվարի 2019 - 11:40
Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Վալլեքս» խմբի ընկերությունների հաղորդագրությունը
20 Փետրվարի 2019 - 11:38
Տեղեկացնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։
«Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին
20 Փետրվարի 2019 - 11:37
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը երեկոյան ժամերին է եղել, տանը մարդ չի եղել։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
30 հազար դոլար՝ Սերյաբկինայի հետ գիշերվա համար. համացանցում հայտնվել են աստղերի էսկորտ ծառայությունների գները
20 Փետրվարի 2019 - 11:27
РЕН-ТВ հեռուստաընկերությունը հրապարակել է հետաքննությունը, որում տրվել են ռուսական շոու-բիզնեսի` էսկորտ ծառայություններ մատուցող գլխավոր աստղերի անունները։
«Մի Կարգին Հայկո չկա՞ սրանց մի կարգի հրավիրի»
20 Փետրվարի 2019 - 11:18
Դերասան Սերգեյ Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15183
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն