Facebook   Twitter
 
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

09 Փետրվարի 2018 - 13:44
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից տարածված մեղադրական եզրակացության վերաբերյալ, ըստ որի ինքն ու ևս երկու հայ մեղադրվում են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ:
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր», - ասել է Դինա Ակոպովնան:

Նա նշել է, որ իր հետ նույն գործով մեղադրվող Ստելլա Բոյաջյանի հետ ունեցել է միայն գործնական շփում.

«Եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել: 2014 թվականից հետո` 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն, որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան», - ասել է հաղոդրավարուհին` նշելով, որ օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից անարգել ստացել է մուտքի արտոնագիր:

«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի», - ավելացրել է հաղորդավարուհին:

Զրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ
20 Նոյեմբերի 2018 - 19:48
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի
Շենգենյան վիզայի կեղծման դեպք է բացահայտվել
20 Նոյեմբերի 2018 - 19:45
ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երեւանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո եւ անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես եւ Շենգենյան վիզա ստանալու նպատակով։
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեքշաբթի "Գորիս" ՔԿՀ էր այցելել
20 Նոյեմբերի 2018 - 19:42
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեքշաբթի "Գորիս" ՔԿՀ էր այցելել։
Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել
20 Նոյեմբերի 2018 - 19:33
Նոյեմբերի 15-ին Երևանի քաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ:
Արագածում բժշկին ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
20 Նոյեմբերի 2018 - 19:27
Արագածում բժշկական կենտրոնի հերթապահ բժշկին ծեծելու դեպքի առթիվ Արագածոտնի մրզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
«Մարդու ամեն մի ծակոտին իր ապրածի էներգիան, իմաստն ու հույզն ունի»․ Նազենի Հովհաննիսյան
20 Նոյեմբերի 2018 - 18:46
Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շաուրջ են։
Վարչապետի տիկինը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի անդամներին
20 Նոյեմբերի 2018 - 18:36
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին
20 Նոյեմբերի 2018 - 18:22
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:
Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կակտիվացնի գործատուների հետ կապը. Հովհաննես Հովհաննիսյան
20 Նոյեմբերի 2018 - 18:16
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 14074
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Ծեծկռտուք Երևանում
Հասարակություն