Facebook   Twitter
 
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

09 Փետրվարի 2018 - 13:44
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից տարածված մեղադրական եզրակացության վերաբերյալ, ըստ որի ինքն ու ևս երկու հայ մեղադրվում են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ:
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր», - ասել է Դինա Ակոպովնան:

Նա նշել է, որ իր հետ նույն գործով մեղադրվող Ստելլա Բոյաջյանի հետ ունեցել է միայն գործնական շփում.

«Եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել: 2014 թվականից հետո` 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն, որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան», - ասել է հաղոդրավարուհին` նշելով, որ օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից անարգել ստացել է մուտքի արտոնագիր:

«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի», - ավելացրել է հաղորդավարուհին:

Զրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԻՊ դիրքորոշումն անցումային արդարադատության մասին ընդամենը նախնական գնահատական էր երևույթին
20 Օգոստոսի 2018 - 20:34
Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը:
Լիլուն՝ գայթակղիչ կերպարում
20 Օգոստոսի 2018 - 20:28
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում:
CONIFA-ի անդամները ծանոթացել են Արցախում մրցաշարն անցկացնելու պայմաններին
20 Օգոստոսի 2018 - 20:23
Ինչպես հայտնի է, CONIFA-ի հովանու ներքո «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում:
Երբ գիտությունը ծառայում է առողջությանը
20 Օգոստոսի 2018 - 20:20
Ժամանակակից վիրաբուժությունը, անկախ նեղ մասնագիտական ոլորտից, ունի նմանատիպ ձգտումներ՝ այն է կիրառել հնարավորինս քիչ ինվազիվ վիրահատական եղանակներ, որոնք թույլ կտան հիվանդին արագ ապաքինվել, հնարավորինս կարճ ժամանակ գտնվել բուժհաստատությունում, արագ վերադառնալ սոցիալական ակտիվ կյանք և միևնույն ժամանակ ապահովել առավելագույն կոսմետիկ արդյունք։
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա. Արման Մելիքյան
20 Օգոստոսի 2018 - 20:17
«Կարելի է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա»,-HayNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով արցախյան հիմնահարցին ու բանակցային գործընթացին նշեց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Սխալ էր հրապարակում սպառնալ դատական համակարգի ներկայացուցիչներին. Նորայր Նորիկյան
20 Օգոստոսի 2018 - 20:14
Փաստաբան Նորայր Նորիկյանը Նիկոլ Փաշինյանի՝ 100 օրերում վերցված կուրսը ճիշտ է համարում, առ այն, որ իշխանությունը չպետք է խառնվի դատական համակարգին:
Հռոմի պապը սեռական բռնության սկանդալի առնչությամբ դիմել է կաթոլիկ աշխարհին
20 Օգոստոսի 2018 - 20:12
Սեռական բռնության սկանդալի ֆոնին, որում ներքաշված են մի շարք երկրների կաթոլիկ հոգեւորականներ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել է բոլոր կաթոլիկներին՝ նրանց խնդրելով օգնել արմատախիլ անել «մահվան այդ մշակույթը» եւ խոստացել է, որ եկեղեցին այլեւս երբեք չի թաքցնի նմանատիպ հանցագործությունները, փոխանցում է Reuters–ը։
Նիկոլ Փաշինյանը շեղվել է իր խոստումներից և գնում է նախկին իշխանությունների ճանապարհով. Արմեն Բադալյան
20 Օգոստոսի 2018 - 20:10
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, թյուր է այն մոտեցումը, ըստ որի, Հանրապետության հրապարակում ստեղծվում է նոր մարմին, այսինքն Սահմանադրությունը մղվում է հետին պլան:
Անկրկնելի Քիմ Քարդաշյանը ներկայացել է սեւ հանդերձանքով
20 Օգոստոսի 2018 - 20:00
Քիմ Քարդաշյանը աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է, նա կարողանում է իր վրա հրավիրել բոլորի ուշադրությունը: Հայուհին մեկ ներկայանում է գրեթե մերկ, մեկ գրավում է բոլորի սրտերը աղմկահարույց հանդերձանքներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 12884
 
Լրահոս`