Facebook   Twitter
 
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

09 Փետրվարի 2018 - 13:44
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից տարածված մեղադրական եզրակացության վերաբերյալ, ըստ որի ինքն ու ևս երկու հայ մեղադրվում են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ:
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր», - ասել է Դինա Ակոպովնան:

Նա նշել է, որ իր հետ նույն գործով մեղադրվող Ստելլա Բոյաջյանի հետ ունեցել է միայն գործնական շփում.

«Եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել: 2014 թվականից հետո` 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն, որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան», - ասել է հաղոդրավարուհին` նշելով, որ օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից անարգել ստացել է մուտքի արտոնագիր:

«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի», - ավելացրել է հաղորդավարուհին:

Զրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում. Փաշինյանը՝ թալանը վերադարձնելու մասին
20 Նոյեմբերի 2018 - 14:32
Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ կան մարդիկ, ովքեր դիմում են իրենց և պատրատսակամություն են հայտնում կամավոր գումարներ վերադարձնել:
Ինչպե՞ս է լուծվել ծառայողական մեքենաների հարցը. Փաշինյանը տարբերակ առաջարկեց վարորդներին
20 Նոյեմբերի 2018 - 14:28
Պետական բյուջեից 1 մլրդ դրամ է տրամադրվում, որ ծառայողական մեքենաները նախարարությունների դիմաց կանգնեն ու արեւի տակ մաշվեն։
Եղանակը Հանրապետությունում
20 Նոյեմբերի 2018 - 14:14
Հանրապետությունում նոյեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:
Կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից. Փաշինյան
20 Նոյեմբերի 2018 - 14:11
Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը չկարողացանք պահպանել, որովհետեւ այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից:
Մարդիկ օպերատիվ կապն ընկալել էին այնպես, ոնց որ ես ու Ալիեւն առավոտից երեկո չաթ ենք անում. Փաշինյան
20 Նոյեմբերի 2018 - 14:05
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր որդին բանակում որևէ արտոնություն չունի
20 Նոյեմբերի 2018 - 14:00
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ բանակի սննդից գոհ չէ․ այս հարցով այժմ պատկան մարմինները զբաղվում են։
Նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
20 Նոյեմբերի 2018 - 13:58
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այդ պատգամավորի վերաբերյալ փաստաթղթի պատասխանի կեսն է եկել. Փաշինյանը՝ սպասվող կաշառքի գործի մասին
20 Նոյեմբերի 2018 - 13:54
Ազգային ժողովի այն պատգամավորի վերաբերյալ, որի մասին հայտարարել էի, որ առաջիկայում կալանավորվելու է, պաշտոնական փաստաթղթի պատասխանի կեսն է եկել։
Հայաստանում հեղափոխությունից հետո 37․000 նոր աշխատատեղ է ստեղծվել. Փաշինյան
20 Նոյեմբերի 2018 - 13:43
Սոցիալական ոլորտում Հայաստանի կառավարության հիմնական գործառույթն այն է, որ մենաշնորհներն ու արտոնությունները վերացվեն, հնարավոր լինի սեփական գործունեություն ծավալել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 14072
 
Լրահոս`