Facebook   Twitter
 
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա

09 Փետրվարի 2018 - 13:44
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից տարածված մեղադրական եզրակացության վերաբերյալ, ըստ որի ինքն ու ևս երկու հայ մեղադրվում են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ:
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր», - ասել է Դինա Ակոպովնան:

Նա նշել է, որ իր հետ նույն գործով մեղադրվող Ստելլա Բոյաջյանի հետ ունեցել է միայն գործնական շփում.

«Եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել: 2014 թվականից հետո` 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն, որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան», - ասել է հաղոդրավարուհին` նշելով, որ օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից անարգել ստացել է մուտքի արտոնագիր:

«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի», - ավելացրել է հաղորդավարուհին:

Զրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախարարները պատրաստում են Սարգսյանի և Ալիևի հանդիպումը
10 Հունիսի 2013 - 18:05
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի վերջին, որպեսզի քննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման վերաբերյալ հարցերը:
Ֆուտբոլ. «Սպարտակը» կխաղա 4, իսկ ԲԿՄԱ-ն և «Դինամոն» 2-ական աստղերով մարզաշապիկներին
10 Հունիսի 2013 - 18:00
Հաջորդ մրցաշրջանից Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մասնակից ակումբները կարող են իրենց մարզաշապիկների վրա կրել աստղ յուրաքանչյուր հինգ չեմպիոնական տիտղոսի դեպքում:
«Սուրեն Խաչատրյանը կերակրել է մարդասպան զավակներ, դրանից ավելի մեծ պատիժ չկա»
10 Հունիսի 2013 - 17:46
«Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իշխանության քրեականացումը սկսվել է Գորիսից՝ 93 թվականից: Տարածվել է երկրով մեկ: Առաջին իր թիրախը, այն ժամանակից սկսած մինչ օրս, եղել եմ ես: Իշխանության ապաքրեականացումը անհրաժեշտություն է: Շատ ուրախ կլինեմ, որ դա սկսվի վերջապես Գորիսից՝ Սյունիքից եւ տարածվի երկրով մեկ»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպես արտահայտվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
ՌԴ է ուղարկվել վրացական կոնյակի առաջին խմբաքանակը
10 Հունիսի 2013 - 17:44
Վրաստանից Ռուսաստան է ուղարկվել վրացական կոնյակի առաջին խմբաքանակը, գրում է «ՌԻԱ-Նովոստին»՝ հղում անելով «Կախեթիի ավանդական գինեգործություն» ընկերության աղբյուրին:
Երբ մեր գործընկերները մի փոքր անցնում են սահմանը, մի վիրավորվեք, իրենք էլ են մտահոգվում
10 Հունիսի 2013 - 17:33
«Իմ գործընկերների մտահոգությունը կիսելու համար դիմում եմ Ֆինանսների նախարարին և Կենտրոնական բանկի նախագահին, մենք բոլորս ենք մտահոգված, որ երկրի առաջ տնտեսական զարգացման խնդիրները առկա են»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Եթե մասայականացվի արևի էներգիայի կիրառումը, որոշ չափով կլուծվի գազի թանկացման խնդիրը
10 Հունիսի 2013 - 17:25
«Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանում այլընտրանքային էներգիայի աղբյուրներից հատկապես արդյունավետ կարող են լինել արևի և քամու էներգիայի օգտագործումը:
Սուրիկ Խաչատրյանը Երեւանում օբյեկտ է վարձով տվել, «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում էլ` բնակարան «ստացել»
10 Հունիսի 2013 - 17:15
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեւանյան ունեցվածքի մասին նոր տեղեկություններ են պարզվել:
«Թեղուտ» ՓԲԸ-ում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ
10 Հունիսի 2013 - 17:12
Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ:
Ֆելիքս Խաչատրյանն ընկերուհի ունի (լուսանկարներ)
10 Հունիսի 2013 - 17:10
Երեկ՝ հունիսի 9-ին, կայացավ Դելոյի և Ռուզաննայի հարսանեկան արարողությունը:
1 | 9765 | 9766 | 9767 | 9768 | 9769 | 9770 | 9771 | 9772 | 9773 | 9774 | 9775 | 9776 | 9777 | 9778 | 9779 | 12901
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր