Facebook   Twitter
 
Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքը

Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքը

09 Փետրվարի 2018 - 13:46
Թուրքիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 9-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսի Աֆրին քաղաքին (գտնվում Է Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ պաշտպանվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները:
Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, կեսգիշերից հետո ուժգին ռմբակոծության Է ենթարկվել Աշրաֆիայի շրջանը, ինչը խուճապ Է առաջացրել բնակիչների շրջանում:

Տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել Է այնտեղ ընդունված տասնյակ վիրավոր քաղաքացիների մասին, նրանց թիվն աճում Է: Հարձակումներ են կատարվել նաեւ քաղաքի հարավի Մինա արվարձանի եւ Այն Դեքնա, Միրանազ, Մարյամեյն, Քաշթաար գյուղերի եւ Մենեգ օդանավակայանի վրա:

Հրետանին կրակ Է բացել Բուրսեյա գագաթից դեպի արեւմուտք Բաֆլունի բարձունքների վրա, գագաթ, որը գտնվում Է Սիրիական ազատ բանակի զինված կազմավորումների վերահսկողության ներքո, որը կռվում Է թուրքական զորքերի կողմից: Ավիահարվածների եւ գնդակոծումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել Ջանդարիս, Բուլբուլ, Շիրավան եւ Շիրան սահմանային հատվածներից:

Թուրքական զրահատեխնիկայի օգնությամբ Ռաջու քաղաքը գրավելու Սիրիական ազատ բանակի փորձը չի հաջողվել, քուրդ աշխարհազորայինները հակահարված են տվել զինյալներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԼՂ կոնֆլիկտի կողմերն այնքան զենք են կուտակել, որ կիրառելու դեպքում պատերազմը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. արցախցի պաշտոնյա
24 Փետրվարի 2018 - 20:51
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը համաձայն չէ տեսակետների հետ, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում է:
ՌԴ եւ Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հարցով հումանիտար բանաձեւը
24 Փետրվարի 2018 - 20:21
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Եթե կա չօգտագործվող պետական գույք, պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը. վարչապետ
24 Փետրվարի 2018 - 20:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Տեխասի նահանգապետը կյանք է շնորհել դատապարտյալին մահապատժի իրականացումից րոպեներ առաջ
24 Փետրվարի 2018 - 20:00
Տեխասում մահապատժի դատապարտված կալանավորին, որը 2003-ին դավադրություն էր կազմակերպել իր ընտանիքին սպանելու համար, կյանք է շնորհվել մահապատժի իրականցումից րոպեներ առաջ:
Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
24 Փետրվարի 2018 - 19:25
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
24 Փետրվարի 2018 - 18:13
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին
24 Փետրվարի 2018 - 17:50
Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին «Սարոյան հաուս» նախագծին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Այսօր ունենք չքավոր, կռացած, հայրենիքից հույսն ու հավատը կտրած հասարակություն. Արթուր Բաղդասարյան
24 Փետրվարի 2018 - 17:48
Ընտրությունները չպետք է վերածվեն աճուրդի, այսօր «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ արտահերթ համագումարին ասաց կուսակցության նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 6784
 
Լրահոս`