Facebook   Twitter
 
Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է

Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է

09 Փետրվարի 2018 - 13:55
ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։
Թուրքական «Olay.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով։

ermenihaber.am-ը գրում է՝ նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։

Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Հեյ, տես, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»:

Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն ևս քննադատել են Աֆրինի գործողությունները՝ բնութագրելով դրանք որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
22 Մայիսի 2018 - 23:58
2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը
22 Մայիսի 2018 - 23:50
Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ: Նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը, ինչպես նաև դրա օգտագործման ուղեցույցը:
Հարի Քեյն․ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել աշխարհի առաջնությունում
22 Մայիսի 2018 - 23:49
Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ իր երկրի հավաքականի ուժերի սահմանում է հաղթել աշխարհի առաջնությունում։
Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել
22 Մայիսի 2018 - 23:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ մեծ հնարավորություն» կա, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հաջորդ ամիս կայանալիք պատմական գագաթնաժողովը կարող է տեղի չունենալ:
Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից
22 Մայիսի 2018 - 23:36
Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից այն բանից հետո, երբ երկու ֆրանսիացիները Թաջ Մահալում սելֆի անելու ժամանակ հարձակման են ենթարկվել նրանց կողմից, հաղորդում է AFP-ն:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
22 Մայիսի 2018 - 23:29
Մայիսի 22-ին, ժամը 17:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ղարաբաղցու փոս» կոչվող հատվածում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մկրտիչ Արզումանյանի գրառումը՝ Գալուստ Սահակյանի ոճով
22 Մայիսի 2018 - 23:22
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը համացանցի օգտատերերի շրջանում հայտնի է իր արտահայտություններով, որոնք սոցցանցերում մեմեր են դարձել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14700
 
Լրահոս`