Facebook   Twitter
 
Արևմտյան բանկերը հրաժարվել են ֆինանսավորել «Թուրքական հոսքը»

Արևմտյան բանկերը հրաժարվել են ֆինանսավորել «Թուրքական հոսքը»

09 Փետրվարի 2018 - 14:01
«Գազպրոմին» չի հաջողվել պայմանավորվածության գալ եվրոպական և ամերիկյան բանկերի հետ՝ «Թուրքական հոսք» գազատարի համար նախագային ֆինանսավորում հատկացնելու շուրջ։ Այս մասին հայտնում է finanz.ru-ն։
Սև ծովով կառուցվող խողովակաշարի համար «Գազպրոմը» ստիպված կլինի վճարել սեփական միջոցներից։ Այս մասին Լոնդոնում ներդրողների հետ հանդիպմանն ասել է հոլդինգի կառավարման փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը։

Նախնական հաշվարկում տեղավորվել չի ստացվի, խոստովանել է նա։ «Մենք ասել էինք, որ նախագծի արժեքը կկազմի մոտ 6 մլրդ դոլար, այժմ մենք այն գնահատում ենք մոտ 7 մլրդ դոլար»,-ասել է Կրուգլովը։

Նա հավելել է, որ արդեն շինարարությունից հետո «Գազպրոմը» հույս ունի վերաֆինանսավորել իր ծախսերը նախագծային պարտատոմսերի հաշվին. նույն սկզբունքով էլ կառուցվել է «Հյուսիսային հոսք 1»-ը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
22 Մայիսի 2018 - 23:58
2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը
22 Մայիսի 2018 - 23:50
Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ: Նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը, ինչպես նաև դրա օգտագործման ուղեցույցը:
Հարի Քեյն․ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել աշխարհի առաջնությունում
22 Մայիսի 2018 - 23:49
Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ իր երկրի հավաքականի ուժերի սահմանում է հաղթել աշխարհի առաջնությունում։
Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել
22 Մայիսի 2018 - 23:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ մեծ հնարավորություն» կա, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հաջորդ ամիս կայանալիք պատմական գագաթնաժողովը կարող է տեղի չունենալ:
Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից
22 Մայիսի 2018 - 23:36
Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից այն բանից հետո, երբ երկու ֆրանսիացիները Թաջ Մահալում սելֆի անելու ժամանակ հարձակման են ենթարկվել նրանց կողմից, հաղորդում է AFP-ն:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
22 Մայիսի 2018 - 23:29
Մայիսի 22-ին, ժամը 17:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ղարաբաղցու փոս» կոչվող հատվածում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մկրտիչ Արզումանյանի գրառումը՝ Գալուստ Սահակյանի ոճով
22 Մայիսի 2018 - 23:22
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը համացանցի օգտատերերի շրջանում հայտնի է իր արտահայտություններով, որոնք սոցցանցերում մեմեր են դարձել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13656
 
Լրահոս`