Facebook   Twitter
 
Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի իշխանություններին

Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի իշխանություններին

09 Փետրվարի 2018 - 14:03
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի իշխանություններին Աֆրինի գործողությունը սադրանքների ճանապարհով սկսելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Հիմա տեսանյութեր են տարածվում համացանցում, երևում է, որ այն հրթիռները, որոնք ասում եք, թե քուրդ զինյալներն են նետում, իրականում Թուրքիայից են նետվում: Թուրքիայի քաղաքացիներն են նկարում այդ տեսանյութերը, ասում են՝ «Տես, մեր գյուղից է դուրս գալիս հրթիռը, գալիս հարվածում է թուրքական Ռեյհանլըին»: Եվ այս ամենը դուք հիմք եք ընդունում Աֆրինի գործողությունը սկսելու համար»,- ասել է հայազգի պատգամավորը:

Փայլանը նաև նշել է, որ այս ամենի հետ կապված հարկավոր է լուրջ հետաքննություն անցկացնել և պարզել՝ ինչ է կատարվել իրականում:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն
21 Օգոստոսի 2018 - 13:46
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը:
Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ. Զեյնալյանը՝ քաղաքապետի իր թեկնածության մասին
21 Օգոստոսի 2018 - 13:44
Հայտարարում եմ՝ համաձայնել եմ գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Մերձմոսկվայում 26 մարդ է թունավորվել, նրանցից մեկը մահացել է
21 Օգոստոսի 2018 - 13:08
Մոսկվայի շրջանի Կոտելինսկի քաղաքում 26 մարդ է թունավորվել, որոնցից մեկը մահացել է մինչեւ շտապօգնության գալը։ Այս մասին հայտնում է Մերձմոսկվայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերմանացի պատգամավորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում». պատճառը Արցախն է
21 Օգոստոսի 2018 - 13:06
Ադրբեջանն անցանկալի անձանց ցուցակում է ընդգրկել Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին, որը 2014 և 2016 թվականներին այցելել է Արցախ: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը ռեկորդային մակարդակի են հասել
21 Օգոստոսի 2018 - 11:58
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերը ռեկորդային մակարդակի են հասել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բռնի կերպով, հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է․ Արտակ Զեյնալյան
21 Օգոստոսի 2018 - 11:52
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը։ Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր պաշտոնավարաման 100 օրվա ընթացքում ՔԿՀ-ներում մոլախաղեր խաղալու ավանդույթն է կասեցվում։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկու իրանցիների լրտեսություն իրականացնելու մեղադրանք է առաջադրել
21 Օգոստոսի 2018 - 11:01
Երկու իրանցիներ մեղադրվում են իրենց երկրի համար ԱՄՆ տարածքում լրտեսություն իրականացնելու մեջ, նրանց սպառնում է 35 տարվա ազատազրկում, եթե նրանց մեղքն ապացուցվի բոլոր երեք կետերով։ Այս մասին ասված է Արդարադատության նախարարության հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կինը պատմել է Ֆրանցիսկոս պապի բուժիչ համբույրի մասին
21 Օգոստոսի 2018 - 10:42
Ժաննա Մասիանտոնիոյի մոտ դեռ մանկուց գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Աղջկան փրկելու համար նրա ծնողների ու բժիշկների ջանքերն ապարդյուն էին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7973
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Մահացել է Սուսաննա Պետրոսյանի եղբայրը
Մշակույթ, Հասարակություն