Facebook   Twitter
 
Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

09 Փետրվարի 2018 - 14:12
«Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծիք է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, ով հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով:
Ալեքսանյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մենաշնորհներ ունի, նաեւ հերքեց, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մարդիկ առանց հանգստի են աշխատում, գերհոգնում են. «Ով ա ասում, մեկը ասե՞լ ա, չկա էդ ձեւ բան»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն արձագանքեց. «Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:

Ալեքսանյանը հերքեց նաեւ լուրերը, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»:

Լրագրողների դիտարկմանը, որ նոր օրինագիծ է ընդունվել, ըստ որի արգելվելու են հրավառությունները, կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանվելու, իսկ օրենքը խախտողները տուգանվելու են 1-2 մլն դրամի չափով, «Փարվանա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ալեքսանյանն ասաց. «Էլ չենք անի, մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»:


news.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանիայում մերսման սրահի մերկ հաճախորդին դուրս են արել պատուհանից (տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 23:54
Մանչեսթերում մերսման սրահի աշխատակիցները մերկ հաճախորդին դուրս են արել պատուհանից, ինչից հետո վերջինս ստիպված է եղել սպասել փրկարարների ժամանելուն:
Աղջկա դեմքին սարսափելի վերքեր են առաջացել այն բանից հետո, երբ նա ձեռքերը լվացել է հասարակական զուգարանում
21 Փետրվարի 2019 - 23:51
Հարավային Կարոլինա նահանգից 33-ամյա Ռեյչել Սթար Ուիզերսը հասարակական զուգարանաում հեղուկ օճառով ձեռքերը լվացել եւ վարակվել է է Klebsiella oxytoca բակտերիայով, որի պատճառով նրա դեմքին խորը վերքեր են առաջացել։
Քսենիա Բորոդինայի ամուսինը բուռն է արձագանքել կնոջ բիկինիով լուսանկարին
21 Փետրվարի 2019 - 23:29
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան իր անթերի կառուցվածքը ցուցադրել է կապույտ լողազգեստով։ Նրա հրապարակած լուսանկարում Քսենիայի հետեւում երեւմ է նաեւ նրա ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը։ Նա զարմացած դեմքով ընկնում է լողավազան։
Nike ապրանքանիշի 350 դոլարանոց ինքնակոճկվող սպորտային կոշիկները թողարկումից հետո անպիտան են դարձել
21 Փետրվարի 2019 - 23:26
Nike ընկերությունը փետրվարի 17-ին թողարկել է 350 դոլար արժողությամբ Adapt BB ինքնակոճկվող սպորտային կոշիկները:
Ինչպիսին են կենդանակերպի նշանները սիրային հարաբերություններում
21 Փետրվարի 2019 - 23:19
Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում:
Մարաշի ոստիկանները հերթական բնակարանային գողությունն են բացահայտել
21 Փետրվարի 2019 - 23:16
Փետրվարի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 41-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բնակարանի դուռը բացելով, գողացել են 2 գորգ, մանկական իրեր, մահճակալ, ոսկյա զարդեր, հեռուստացույցի տակդիր և այլ իրեր:
Կենտրոնական Կալիֆոռնիայում նախատեսում են հայկական դպրոցն ընդլայնել
21 Փետրվարի 2019 - 23:08
ԱՄՆ-ում նախատեսում են ընդլանյել հայկական փոքր դպրոցը, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Քլովիս քաղաքում եւ շրջանում միակ հայկական դպրոցն է, փոխանցում է ABC30-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17212
 
Լրահոս`