Facebook   Twitter
 
Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

09 Փետրվարի 2018 - 14:12
«Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծիք է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, ով հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով:
Ալեքսանյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մենաշնորհներ ունի, նաեւ հերքեց, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մարդիկ առանց հանգստի են աշխատում, գերհոգնում են. «Ով ա ասում, մեկը ասե՞լ ա, չկա էդ ձեւ բան»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն արձագանքեց. «Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:

Ալեքսանյանը հերքեց նաեւ լուրերը, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»:

Լրագրողների դիտարկմանը, որ նոր օրինագիծ է ընդունվել, ըստ որի արգելվելու են հրավառությունները, կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանվելու, իսկ օրենքը խախտողները տուգանվելու են 1-2 մլն դրամի չափով, «Փարվանա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ալեքսանյանն ասաց. «Էլ չենք անի, մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»:


news.am
 
Նմանատիպ նորություններ
Տարոն Մարգարյանը փողոց է անվանակոչում մի մարդու անունով, ով ժամանակին բանտարկել է իր հորը
16 Հունվարի 2014 - 09:40
«Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող կիսակառույց փողոցն անվանակոչել 1966– 74թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Անտոն Քոչինյանի անունով»,- գրում է «168 Ժամ» թերթը։
Հայաստանի լավագույն նեյրովիրաբույժն արտագաղթել է
16 Հունվարի 2014 - 09:35
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
ԱԺ-ում «պայթում են պառերը»
16 Հունվարի 2014 - 09:25
«Մինչ Հովիկ Աբրահամյանը եվրոպաներում հանգստանում է, ԱԺ-ում «պայթում են պառերը»։ Լրագրողների և Աժ աշխատակազմի վրա խնայող, պատգամավորների սենյակներում ջեռուցմանը զուգահեռ մի քանի «պլիտա» միացնող ԱԺ-ում արդեն քանի տարի է՝ դրանք «պայթում են» մի ուրիշ ձև»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Խաղատնային բիզնեսը չի մեռնի, կխոշորանա
16 Հունվարի 2014 - 09:15
«Հրապարակը» գրում է.
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
16 Հունվարի 2014 - 00:02
Հանրապետության տարածքում`
Դերասան Կարեն Մկրտչյանն անհայտ անձանց կողմից իր վրա հարձակման ենթարկվելուց հետո անվասայլակով է տեղաշարժվում
15 Հունվարի 2014 - 23:43
PressIdent.am-ը «Թատրոն 32»-ի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» սերիալում Մարատի կերպարը մարմնավորած Կարեն Մկրտչյանի` անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված լինելու մասին արդեն տեղեկացրել է:
1 | 11452 | 11453 | 11454 | 11455 | 11456 | 11457 | 11458 | 11459 | 11460 | 11461 | 11462 | 11463 | 11464 | 11465 | 11466 | 17194
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն