Facebook   Twitter
 
Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

09 Փետրվարի 2018 - 14:12
«Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծիք է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, ով հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով:
Ալեքսանյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մենաշնորհներ ունի, նաեւ հերքեց, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մարդիկ առանց հանգստի են աշխատում, գերհոգնում են. «Ով ա ասում, մեկը ասե՞լ ա, չկա էդ ձեւ բան»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն արձագանքեց. «Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:

Ալեքսանյանը հերքեց նաեւ լուրերը, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»:

Լրագրողների դիտարկմանը, որ նոր օրինագիծ է ընդունվել, ըստ որի արգելվելու են հրավառությունները, կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանվելու, իսկ օրենքը խախտողները տուգանվելու են 1-2 մլն դրամի չափով, «Փարվանա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ալեքսանյանն ասաց. «Էլ չենք անի, մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»:


news.am
 
Նմանատիպ նորություններ
Հայազգի մարտիկի նոկաուտով հաղթանակը (տեսանյութ)
18 Փետրվարի 2019 - 22:51
Քիկբոքսինգի մարտիկ Ջորջիո Պետրոսյանը ISKA չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտում ուժերը չափել է Ատսուշի Տամեֆուսուի հետ:
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
18 Փետրվարի 2019 - 22:49
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիր 2» սերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, ներկայացրել է ոճային հագուստով։
Խորվաթիայում սառցարանում գտնվել է 18 տարի առաջ կորած կնոջ մարմինը
18 Փետրվարի 2019 - 22:43
Խորվաթիայում սառցարանում գտնվել է կնոջ մարմին, որը կարող է լինել 18 տարի առաջ անհայտ կորած Յասմինա Դոմինիկը՝ հայտնում է AFP-ն։
Հայտնաբերվել է պոռնոյի դիտման անսպասելի «կողմնակի ազդեցություն»
18 Փետրվարի 2019 - 22:36
Կանայք, զուգընկերները կամ ամուսինները, ովքեր պարբերաբար պոռնո են դիտում, կարող են բախվել մարսողական վարքագծի խախտումների հետ։ Այդպիսի կանայք հաճախ մեղք են զգում շատ ուտելու համար եւ հաճախ չափազանց մտահոգ են սեփական քաշով կամ ճարպային կուտակումներով։
2018 թվականին Վրաստանի 29 հազարից ավելի քաղաքացիներ չեն վերադարձել հայրենիք
18 Փետրվարի 2019 - 22:32
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2018 թվականին սահմանի հատման ամփոփիչ ցուցանիշները: Նախարարության տվյալներով՝ անցած տարի 29 հազար 237 քաղաքացի հետ չի վերադարձել, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Պավել Նեդվեդ. Ռոնալդուն ավելին է, քան սովորական խաղացող
18 Փետրվարի 2019 - 22:28
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը գովել է անցած ամռանը Մադրիդի «Ռեալից» ձեռք բերած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնադուին:
Առաջին անգամ կինն ընտրվել է Իրանական Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ
18 Փետրվարի 2019 - 22:24
Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Վալա Ֆարիդը ընտրվել է Իրանական Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ։
Հաստաբուն բարդենին արմատից պոկվել ու տապալվել է գետնին՝ ավտոմեքենաներ վնասելով
18 Փետրվարի 2019 - 22:16
Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 17163
 
Լրահոս`