Facebook   Twitter
 
Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

09 Փետրվարի 2018 - 14:12
«Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծիք է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, ով հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով:
Ալեքսանյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մենաշնորհներ ունի, նաեւ հերքեց, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մարդիկ առանց հանգստի են աշխատում, գերհոգնում են. «Ով ա ասում, մեկը ասե՞լ ա, չկա էդ ձեւ բան»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն արձագանքեց. «Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:

Ալեքսանյանը հերքեց նաեւ լուրերը, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»:

Լրագրողների դիտարկմանը, որ նոր օրինագիծ է ընդունվել, ըստ որի արգելվելու են հրավառությունները, կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանվելու, իսկ օրենքը խախտողները տուգանվելու են 1-2 մլն դրամի չափով, «Փարվանա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ալեքսանյանն ասաց. «Էլ չենք անի, մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»:


news.am
 
Նմանատիպ նորություններ
Փրկարարները մարել են գործարանում բռնկված հրդեհը
23 Մայիսի 2018 - 21:08
Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:
Որպես Երեւանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի ՀՀ քաղաքացիների. Հայտարարություն
23 Մայիսի 2018 - 20:20
Մի խումբ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում իրենց նախընտրելի թեկնածուն Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն է։
Նախարար Գրիգորյանն ու դեսպան Դել Մոնակոն քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության հարցեր
23 Մայիսի 2018 - 20:06
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Գիտնականները պատմել են հանգստյան օրերին քնի պակասի հետևանքով մահվան վտանգի մասին
23 Մայիսի 2018 - 20:00
Եվրոպացի գիտնականները պարզել են, թե ինչ կապ կա մահվան վտանգի և մարդու քնի ժամանակի միջև՝ գրում է iz.ru-ն:
Թուրքական արտարժույթը անկում է արձանագրում Էրդողանի հայտարարություններից հետո
23 Մայիսի 2018 - 19:54
Թուրքիայի բազմամյա նախագահ Ռեջեփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը և նրա վարած քաղաքականության հանդեպ օտարերկրյա ներդրողների անվստահությունը ուժեղ ազդեցություն են թողել տեղական արտարժույթի վրա: Միջազգային ներդրողները շտապում են հեռանալ թուրքական շուկայից՝ գրում է jewishnews.com-ը:
Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը
23 Մայիսի 2018 - 19:52
Սա Ալեքսանդր Եսայանի չորրորդ անընդմեջ ընտրությունն է ԻՏՁՄ նախագահի պաշտոնում: Այլ թեկնածու չի առաջադրվել, համագումարի անդամները միաձայն քվեարկել են նրա օգտին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13211
 
Լրահոս`
 
«ArmComedy». Նոր և հին պատգամավորներ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր