Facebook   Twitter
 
Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մինչև հիմա կարողա արել ենք, էլ չենք անի․ Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

09 Փետրվարի 2018 - 14:12
«Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծիք է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, ով հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով:
Ալեքսանյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մենաշնորհներ ունի, նաեւ հերքեց, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մարդիկ առանց հանգստի են աշխատում, գերհոգնում են. «Ով ա ասում, մեկը ասե՞լ ա, չկա էդ ձեւ բան»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն արձագանքեց. «Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:

Ալեքսանյանը հերքեց նաեւ լուրերը, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»:

Լրագրողների դիտարկմանը, որ նոր օրինագիծ է ընդունվել, ըստ որի արգելվելու են հրավառությունները, կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանվելու, իսկ օրենքը խախտողները տուգանվելու են 1-2 մլն դրամի չափով, «Փարվանա» ռեստորանային համալիրի սեփականատեր Ալեքսանյանն ասաց. «Էլ չենք անի, մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»:


news.am
 
Նմանատիպ նորություններ
Չինաստանն ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ենթադրյալ խախտման դեպքը
22 Փետրվարի 2018 - 20:33
Չինաստանը հետաքննում է պնդումներն այն մասին, որ չինական հերոգլիֆներով նավը բեռ է փոխանցել հյուսիսկորեական նավին՝ որպես բաց ծովում ՄԱԿ-ի պատժամիջոցների հնարավոր խախտում, հայտնում է AFP-ն: Ճապոնիան հայտարարել է, որ ռազմական պարեկային ինքնաթիռը եւ ուղեկցող նավը հետեւել են ենթադրյալ բեռի փոխանցմանն անցյալ շաբաթ Արեւելաչինական ծովում:
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր
22 Փետրվարի 2018 - 20:22
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր:
Անձը Երևանի պոլիկլինիկաներից մեկից գողություն է կատարել (Տեսանյութ)
22 Փետրվարի 2018 - 20:19
Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգահարած Երևանի պոլիկլինիկաներից մեկի բժիշկը հայտնել է, որ նախորդ օրը, կամ երեկոյան բացել են իր աշխատասենյակի պատուհանը եւ գողացել տարբեր իրեր:
Երևանում. 26–ամյա վարորդը մոտոցիկլով բախվել է 31–ամյա վարորդի BMW-ին. կա վիրավոր
22 Փետրվարի 2018 - 20:15
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլի» դիմաց, 26-ամյա Սարգիս Կարապետյանը իր վարած Suzuki մակնիշի մոտոցիկլով բախվել է 31-ամյա Արայիկ Գալստյանի վարած BMW մակնիշի 10 A 505 համարանիշի ավտոմեքենայի անվահեծանին:
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին սպիտակ փոշիով ծրար են ստացել
22 Փետրվարի 2018 - 20:10
Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի առաջիկա հարսանիքը, ըստ ամենայնի, ոչ բոլորին է ուրախացնում։ ԶԼՄ-ները հայտնում են վտանգավոր առաքանիի մասին, որն ուղարկվել է ապագա ամուսիններին փոստով։
ՀԱՊՀ-ում հայ մասնագետները փորձարկեցին իրենց ստեղծած անօդաչու թռչող սարքերը
22 Փետրվարի 2018 - 20:06
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։
Հայաստանում ծրագրում են մեկնարկել հաստ աղիի քաղցկեղի կանխարգելման ծրագիր
22 Փետրվարի 2018 - 20:02
Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունների շրջանակում ծրագրվում է նոր սքրինինգային ծրագրի մեկնարկ, որն ուղղված է հաստ աղիի քաղցկեղի կանխարգելմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
22 Փետրվարի 2018 - 20:00
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 11699
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական