Facebook   Twitter
 
Աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար 2018-ին ՄԱԿ-ին պետք կգա 1.06 մլրդ դոլար

Աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար 2018-ին ՄԱԿ-ին պետք կգա 1.06 մլրդ դոլար

09 Փետրվարի 2018 - 14:27
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2018 թվականին դոնորներից ակնկալում է 1.06 մլրդ դոլար ստանալ՝ աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար, գրում է կազմակերպության լրատվական կայքը:
Հայտնի է, որ կապված զինված հակամարտությունների, ինչպես նաև կլիմայական փոփոխություններից բխող եղանակային պայմանների հետ՝ աշխարհում զգալիորեն աճել է սովից տառապող մարդկանց թիվը:

ՄԱԿ-ում հույս ունեն, որ 1.06 միլիարդը կբավարարի այս մարդկանց խնդիրները լուծելու համար:

Թիրախային խմբում էն աշխարհի 26 երկրներում բնակվող ավելի քան 30 մլն մարդ. այդ երկրների թվում են Ուկրաինան, Աֆղանստանը, Բանգլադեշը, Հաիթին, Հարավային Սուդանն ու Եմենը:

FAO-ի ներկայացուցիչ Դոմինիկ Բուրժոնը նշել է, որ, ցավոք, այս երկրներից շատերում դեռևս նկատվում են շարունակվող զինված հակամարտություններ և բնական աղետներ, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը:

Առաջին հերթին, օգնություն կհատկացվի գյուղական բնակավայրերում ապրողներին և նրանց, ում կյանքն անմիջապես կախված է գյուղատնտեսության զարգացումից: Մարդկանց կբաշխվեն սերմեր և գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաև ուսուցողական դասընթացներ կանցկացվեն հողային և ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման հետ կապված:

Այն մարդիկ, որոնք շտապ կարիք ունեն սննդի, կստանան գումար:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այժմ աշխարհում հաշվվում է շուրջ 815 մլն մարդ, ովքեր տառապում են սովից:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
««Դեպի ապահով Հայաստան» նոր կարգախոսը չի նշանակում, որ ՀՀԿ-ն մոռանում է իր նախկին գերակայությունները»
19 Դեկտեմբերի 2012 - 12:25
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
Ապօրինի զենք-զինամթերքի պահեստ` առանձնատանը
19 Դեկտեմբերի 2012 - 12:22
Կանխվել է առանձնապես խոշոր չափերի հարկերը չարամտորեն չվճարելու գործարքը։
Գեյ հայը մնացել է առանց պետության. Huffington Post
19 Դեկտեմբերի 2012 - 12:14
Էթնիկ հայ գեյ Միխայիլ Սեբաստյանը չունի պետություն:
Հրազդանում, Ապարանում և Ջերմուկում` 40-50 սմ ձայն շերտ է նստել
19 Դեկտեմբերի 2012 - 12:11
Այժմ հանրապետությունը գտվում է ցիկլոնի ազդեցության տակ, և հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, որը կդադարի վաղը ցերեկը:
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին
19 Դեկտեմբերի 2012 - 12:07
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Սելիմի լեռնանցքը բացել են
19 Դեկտեմբերի 2012 - 11:53
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:
Մեքենան կամրջից ընկել է ձորը
19 Դեկտեմբերի 2012 - 11:36
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ճանապարհին գտնվող կամրջից ընկել է ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ շնչուղիների բորբոքում է առաջացել
19 Դեկտեմբերի 2012 - 11:31
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո շնչուղիների բորբոքում է առաջացել:
Կրկին տեղումներ են սպասվում
19 Դեկտեմբերի 2012 - 11:26
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, առանձին հատվածներում` մառախուղ:
1 | 11558 | 11559 | 11560 | 11561 | 11562 | 11563 | 11564 | 11565 | 11566 | 11567 | 11568 | 11569 | 11570 | 11571 | 11572 | 13927
 
Լրահոս`