Facebook   Twitter
 
Աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար 2018-ին ՄԱԿ-ին պետք կգա 1.06 մլրդ դոլար

Աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար 2018-ին ՄԱԿ-ին պետք կգա 1.06 մլրդ դոլար

09 Փետրվարի 2018 - 14:27
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2018 թվականին դոնորներից ակնկալում է 1.06 մլրդ դոլար ստանալ՝ աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար, գրում է կազմակերպության լրատվական կայքը:
Հայտնի է, որ կապված զինված հակամարտությունների, ինչպես նաև կլիմայական փոփոխություններից բխող եղանակային պայմանների հետ՝ աշխարհում զգալիորեն աճել է սովից տառապող մարդկանց թիվը:

ՄԱԿ-ում հույս ունեն, որ 1.06 միլիարդը կբավարարի այս մարդկանց խնդիրները լուծելու համար:

Թիրախային խմբում էն աշխարհի 26 երկրներում բնակվող ավելի քան 30 մլն մարդ. այդ երկրների թվում են Ուկրաինան, Աֆղանստանը, Բանգլադեշը, Հաիթին, Հարավային Սուդանն ու Եմենը:

FAO-ի ներկայացուցիչ Դոմինիկ Բուրժոնը նշել է, որ, ցավոք, այս երկրներից շատերում դեռևս նկատվում են շարունակվող զինված հակամարտություններ և բնական աղետներ, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը:

Առաջին հերթին, օգնություն կհատկացվի գյուղական բնակավայրերում ապրողներին և նրանց, ում կյանքն անմիջապես կախված է գյուղատնտեսության զարգացումից: Մարդկանց կբաշխվեն սերմեր և գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաև ուսուցողական դասընթացներ կանցկացվեն հողային և ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման հետ կապված:

Այն մարդիկ, որոնք շտապ կարիք ունեն սննդի, կստանան գումար:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այժմ աշխարհում հաշվվում է շուրջ 815 մլն մարդ, ովքեր տառապում են սովից:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊԵԿ նախագահը ղեկավարման 100-րդ օրն անուններ կտա, որոնք կապված են ստվերային տնտեսության հետ
24 Մայիսի 2018 - 23:31
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում է, որ ստվերի դեմ բավականին ակտիվ պայքար է եղել՝ գրում է Armtimes.com-ը:
Ինչու՞ է տղամարդը ավելի հաճախ մտածում սեքսի մասին
24 Մայիսի 2018 - 23:29
ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին:
«Նոր» Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել եւ ծնվել է «հնի» մեջ
24 Մայիսի 2018 - 23:18
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.
Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը երկրի տնտեսությունից է կախված․ մասնագետ
24 Մայիսի 2018 - 23:12
Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը կախված է երկրի տնտեսական իրավիճակից, որքան վճարունակ է բնակչությունը, այդքան ավելի բարձր է ծառայությունների որակը, որոնք նրանք կարող են ակնկալել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել պրոֆեսոր Բեդրոս Յավրու-Սակուկը՝ Նյու Յորքի համալսարանից։
Կառավարության ներկայացուցիչը չպետք է պարտադրված լինի ԱԺ-ում հանդես գալու հարակից զեկուցմամբ
24 Մայիսի 2018 - 23:07
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել
24 Մայիսի 2018 - 23:01
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 12:07-ին տեղեկություն է ստացել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտամիջյան հատվածում գտել է արկանման առարկա:
Մեր օրակարգում Սահմանադրությունը փոխելու հարց չկա. Լենա Նազարյան
24 Մայիսի 2018 - 22:44
Իշխանությունների օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարց չկա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 13382
 
Լրահոս`
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր