Facebook   Twitter
 
Սումգայիթը՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության շարունակություն

Սումգայիթը՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության շարունակություն

09 Փետրվարի 2018 - 14:47
«Ես զարմանում եմ մի փաստի վրա, որ ադրբեջանցիները առաջ են բերում Խոջալու, Սումգայիթ, ներկայացնում այդ ամենը՝ ասես մենք ինքներս մեզ կոտորել ենք, իսկ մեր ղեկավար օղակը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք քաղաքականություն ստանձնեց փակել Սումգայիթյան Ցեղասպանության թեման»:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան շարժման ակտիվիստներից և առաջին շաբաթվա միտինգների կազմակերպիչներից, Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ Հրայր Ուլուբաբյանը: Ըստ նրա՝ հայացք գցելով Արցախյան շարժման 30-ամյակի բարձունքից, հասկանալի է դառնում, որ իհարկե, մենք ունեցանք ադրբեջանական լծից ազատված Արցախ, կարողացանք մի բռունցք կազմելով մեր հողերի տերը լինել վերջապես, սակայն այն մեծ երազանքն ու նպատակը, որ ունեինք, այն է տեսնել Արցախը որպես Հայաստանի մի մաս, այդպես էլ մնաց, փաստացի, անկատար:

Բանախոսի խոսքով՝ ըստ էության հայի թշնամին չի փոխվել, այն նույն թուրքն է, ում դեռ Խորհրդային Միության ժամանակ ստիպեցին անձնագիր փոխել, անուն փոխել, նույնիսկ նոր բնակտարածք, նոր հայրենիք տվեցին, Ադրբեջան ու կոչեցին ադրբեջանցի: Իսկ թուրք ասվածը այն նույն համայն Թուրան գաղափարով տառապող ազգն է, որի ձեռքից հայը 1915 թվականին տեսավ Հայոց Ցեղսպանություն:

Խոսելով զոհերի թվի մասին, որ ներկայացվում է Սումգայիթի ջարդերի արդյունքում, այն է՝ ընդհանուր 32 անձ, որից 26-ը հայ, մնացածը՝ այլազգի, ինքը բանախոսը բարկանում է, թե որտեղից այդ թիվը, երբ իր ձեռքի տակ 100 զոհվածի փաստացի ապացույցները կան:

HayNews.am-ի հարցին, իսկ Ձեր կարծիքով, ինչու, երբ այսօր հայկական իշխանավոր, դիվանագիտական օղակը փորձում է ճառերով ապացուցել, որ Ադրբեջանի հանդեպ կոշտ քաղաքականություն է վարելու և ամեն կերպ ապացուցելու է նրա ցեղասպան լինելու փաստը, ինչու չեն բարձրացնում նաև Սումգայիթյան ջարդերի փաստը միջազգային ամբիոններից, բանախոսն ասաց, որ դա շատ պարզ բացատրություն ունի, Սումգայիթյան դեպքերը, և դա գաղտնիք չէ, չէին լինի առանց Խորհրդային Միության այսպես ասած հովանավորության, իսկ այսօրյա ՌԴ-ն իրեն հռչակել է որպես Խորհրդային Ռուսաստանի իրավահաջորդ, ուստի հայ իշխանավորները գուցե վախենում են բարձրաձայնել և այդպիսով լարել իրավիճակը ռուս հարևանի հետ:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Հաճախ տրվող հարցեր. Արդյո՞ք հաճույք պատճառելու համար առնանդամի չափսը կարևոր է
23 Մայիսի 2018 - 23:43
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,
դոցենտ Սևադա Հակոբյան
Տղամարդկանց համար նախատեսված՝ սեռական ակտի երկարացման միջոցների մասին (18+)
23 Մայիսի 2018 - 23:35
Երկարացնող միջոցները առնանդամի վրա թմրեցնող ազդեցությամբ ապրանքներ են տղամարդկանաց համար, որոնք օգնում են հետաձգել սերմնաժայթքումը:
Հեշտանքի 6 հիասքանչ տեսակների մասին (չափահասների համար)
23 Մայիսի 2018 - 23:29
Արտակարգ շատ նամակներ են ստացվում՝ «ինչպե՞ս կարելի է առավելագույն, տիեզերական հաճույքներ պարգեւել կնոջը» հարցի ամենատարբեր վարիացիաներով:
Քանի րոպե պետք է շարունակվի առողջ Ինտիմ մերձեցումը
23 Մայիսի 2018 - 23:22
Որքան պետք է շարունակվի առողջ սեռական ակտը: Այս հարցի շուրջ կարծիքները շատ տարբեր են ու նույնիսկ ծայրահեղական: Մասնագետների մի մասը նշում է, որ կարևոր է չէ սեռական ակտի տևողությունը: Կարևոր է, որ զույգը այդ ժամանակահատվածում հասնի օրգազմի, մյուս մասը նշում է, որ առողջ սեռական ակտը պետք է շարունակվի ոչ ավել քան 13 րոպե:
Ո՞վ է եղել Հրանուշ Հակոբյանի նախկին ամուսինը և ինչու՞ է տիկին Հակոբյանը խնամքով թաքցնում նրան
23 Մայիսի 2018 - 23:20
Հրանուշ Հակոբյանը ամուսնալուծված է եւ չունի երեխաներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12967
 
Լրահոս`
 
«ArmComedy». Նոր և հին պատգամավորներ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր