Facebook   Twitter
 
Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

09 Փետրվարի 2018 - 15:03
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:

Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երևանով տարանցիկ չվերթների կազմակերպման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քնի պակասը կարող է վնասել ԴՆԹ-ն եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ․ հետազոտություն
18 Փետրվարի 2019 - 23:59
Եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի գիտնականները։
Գրոզնիի օդանավակայանի համար ֆինանսավորումը Կադիրովը գտել է ԱՄԷ-ում
18 Փետրվարի 2019 - 23:58
Աբու Դաբիի զարգացման ֆոնդը մտադիր է 50 մլն դոլարի ներդրում կատարել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օդանավակայանի կառուցման համար, այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր պաշտոնական էջում:
Ռեփեր Դեցլի արյան մեջ թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ չեն հայտնաբերվել
18 Փետրվարի 2019 - 23:50
Այս տարվա փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:
Խիստ անհրաժեշտ է նոր ՀԿ-ների, նոր քաղաքացիական ակտիվիստների առաջացումն ու ակտիվ գործունեությունը
18 Փետրվարի 2019 - 23:38
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
18 Փետրվարի 2019 - 23:25
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
18 Փետրվարի 2019 - 23:20
Մոդել Ժիզել Բունդխենը հանգիստն անցկացրել է ընտանիքի հետ:
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
18 Փետրվարի 2019 - 23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ճառով, որում կդիմի վենեսուելացի զինվորականներին՝ խնդրելով աջակցել երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին և բացել ճանապարհները ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության համար, գրում է РИА Новости-ն: Թրամփի ելույթը կսկսվի Ֆլորիդայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին:
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
18 Փետրվարի 2019 - 23:05
Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, ներկայացել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16872
 
Լրահոս`