Facebook   Twitter
 
Անկախ բարեկամական կապից իրականացվելու է օբյեկտիվ նախաքննություն. դատախազը՝ «Ալավերդցի Վահագնի» գործի մասին  (Տեսանյութ)

Անկախ բարեկամական կապից իրականացվելու է օբյեկտիվ նախաքննություն. դատախազը՝ «Ալավերդցի Վահագնի» գործի մասին (Տեսանյութ)

09 Փետրվարի 2018 - 15:40
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ «Ալավերդցի Վահագնի» գործով Լոռու մարզի քննչական վարչությունում 1 պաշտոնատար անձի կալանավորման, եւս մեկի ձերբակալության գործով իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը նախ հիշեցրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր գործը վերահսկող դատախազին, սակայն վերջինս այն չէր հաստատել՝ տեսնելով խնդիրներ գործի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ եւ ուղարկելով լրացուցիչ նախաքննության:

«Իմ կողմից վերցվել է գործն ու ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում շարունակելու առաջարկով, ինչն էլ բավարարվել է եւ այս բացահայտումներն ունեցանք: Պաշտոնատար անձանց կողմից հնարավոր հանցավոր մասնակցությանը պարզելու համար հարուցված է քրեական գործ, այս պահին ունենք մեկ մեղադրյալ եւ եսւ մեկը ձերբակալված է, վստահեցնում եմ՝ իրականացվելու է բազմածավալ քննություն հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար, ցանկացած անձ, ով դրանում համապատասխան մասնակցություն է ունեցել»,- ասաց գլխավոր դատախազը:

Լրագրողների դիտարկմանը, թե կալանքի տակ գտնվող պաշտոնատար անձը բարեկամական կապեր ունի ՀՔԾ-ի պաշտոնյաներից մեկի հետ, Արթուր Դավթյանը նշեց, «Վստահեցնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունում անկախ բարեկամական կապից իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»


Անկախ բարեկամական կապից իրականացվելու է օբյեկտիվ նախաքննություն. դատախազը՝ «Ալավերդցի Վահագնի» գործի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ «Ալավերդցի Վահագնի» գործով Լոռու մարզի քննչական վարչությունում 1 պաշտոնատար անձի կալանավորման, եւս մեկի ձերբակալության գործով իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը նախ հիշեցրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր գործը վերահսկող դատախազին, սակայն վերջինս այն չէր հաստատել՝ տեսնելով խնդիրներ գործի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ եւ ուղարկելով լրացուցիչ նախաքննության:

«Իմ կողմից վերցվել է գործն ու ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում շարունակելու առաջարկով, ինչն էլ բավարարվել է եւ այս բացահայտումներն ունեցանք: Պաշտոնատար անձանց կողմից հնարավոր հանցավոր մասնակցությանը պարզելու համար հարուցված է քրեական գործ, այս պահին ունենք մեկ մեղադրյալ եւ եսւ մեկը ձերբակալված է, վստահեցնում եմ՝ իրականացվելու է բազմածավալ քննություն հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար, ցանկացած անձ, ով դրանում համապատասխան մասնակցություն է ունեցել»,- ասաց գլխավոր դատախազը:

Լրագրողների դիտարկմանը, թե կալանքի տակ գտնվող պաշտոնատար անձը բարեկամական կապեր ունի ՀՔԾ-ի պաշտոնյաներից մեկի հետ, Արթուր Դավթյանը նշեց, «Վստահեցնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունում անկախ բարեկամական կապից իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԺ-ն առանց «Դաշնակցության» պատկերացնելն անհնար է, կարծես ժողովուրդն ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն լինի. Ա. Մինասյան
16 Նոյեմբերի 2018 - 21:35
Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցության» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է:
Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը. սթափվեք. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսները ուղերձով դիմել են ուսանողներին
16 Նոյեմբերի 2018 - 21:33
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Նրանք կոչ են անում ուսանողրին սթափվել և նորմալ վարք դրսևորել:
Ավստրալիայում թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել
16 Նոյեմբերի 2018 - 21:31
Սիդնեյի համալսարանի թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել՝ տեղեկացնում է 9News-ը։
Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել. Նիկոլ Փաշինյան
16 Նոյեմբերի 2018 - 21:15
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Երբ դիտեցի Փելեշյանի ՛՛Մարդկանց Երկիրը ՛՛ ես հասկացա, որ չեմ սխալվել․ Մաննե
16 Նոյեմբերի 2018 - 21:14
Կայացավ Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը ։
Փելեշյանը լուռ ստորագրում էր հյուրերին նվիրելով իր գիրքը ։
«Էդիկին մեկդ ասեք՝ յուղ է վառում». Լևոն Բարսեղյան
16 Նոյեմբերի 2018 - 21:10
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էդիկ, դու ձենդ չկտրես հանկարծ.
Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել
16 Նոյեմբերի 2018 - 21:08
Մեկնարկել է նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15958
 
Լրահոս`