Facebook   Twitter
 
Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը

Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը

09 Փետրվարի 2018 - 15:52
Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որն այս տարի կանցկացվի մարտի 15-ին։ Մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել է ՀՀ և Արցախի 1294 դպրոցի։
Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցության վճարը կատարելու, վճարման անդորրագիրն իրենց դպրոց ներկայացնելու և դպրոցի մասնակից երեխաների ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Դպրոցները մասնակցության հայտը պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 21-ը ներառյալ։

«Այսօրվա աշխարհում ամուր մաթեմատիկական հիմքը և տրամաբանությունը խիստ կարևոր են ոչ միայն թեստերում լավ արդյունքներ գրանցելու կամ լավ համալսարաններ ընդունվելու, այլև երիտասարդների մտածելու և դատողություններ անելու կարողությունները խթանելու համար։

«Կենգուրու» մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ․ այն ձգտում է զարգացնել հայ աշակերտների լայն մտածողությունն ու տրամաբանությունը՝ նպաստելով նրանց համընդհանուր զարգացմանը։ Այդ իսկ պատճառով, անկախ մաթեմատիկայի իմացության մակարդակից, անկախ մաթեմատիկական ընդունակություններից, կոչ ենք անում մեր երեխաներին առանց վարանելու և առանց վախենալու մասնակցել մրցույթին»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցական մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս տարին հոբելյանական է մրցույթի համար։

«Այս տարի լրանում է «Կենգուրու» մրցույթի և մրցույթի շնորհիվ ՀՀ-ում և Արցախում ձևավորված յուրօրինակ ու հզոր մանկական շարժման 10 տարին: Եվ մեզ համար անչափ ուրախալի է, որ այս տասնամյակում այն հասցրել է արձանագրել մեծ ձեռքբերում՝ դառնալ ՀՀ-ում և Արցախում ամենասիրված ու զանգվածային դպրոցական մրցույթը։ Այս հոբելյանական տարում մրցույթի մասնակից բոլոր դպրոցներին, որոնցում չեն արձանագրվի խախտումներ, սպասում են անակնկալներ»,- նշել է Շուշան Կարապետյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Սանասարյանը ներկայացրել է Պետական Վերահսկողական ծառայության երկու նոր աշխատակիցներին
21 Օգոստոսի 2018 - 20:14
Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին:
Ժաննա Բուտուլյանի գրավիչ տեսանյութը՝ արաբական երգի ներքո
21 Օգոստոսի 2018 - 20:13
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ովքեր ժամանակի ընթացքում իրենց ջանասիրության ու երկրպագուների սիրո շնորհիվ դարձան հեռուստաէրկրանների անբաժան մասնիկը:
McDonald`s–ի մսի մատակարար ընկերությունը գնել են 2.4 մլրդ դոլարով
21 Օգոստոսի 2018 - 19:58
Երկուշաբթի սննդամթերք արտադրող ամերիկյան Tyson Foods ընկերությունը Keystone Foods ընկերությունից գնել է բրազիլական Marfrig Global Foods հոլդինգը, որը հանդիսանում է McDonald`s–ի մսի հիմնական մատակարարներից մեկը։ Գործարքի արժեքը կազմել է 2.4 մլրդ դոլար, հայտնում է «Կոմերսանտը»։
Նախարարությունների կեսից ավելին չի պատասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը
21 Օգոստոսի 2018 - 19:54
ՀՀ 17 նախարարությունների կեսից ավելին օրենքով սահմանված ժամկետում չի պատրասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը:
Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
21 Օգոստոսի 2018 - 19:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:
ԲԴԽ-ն ՀՀ-ում արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգ է մշակել
21 Օգոստոսի 2018 - 19:36
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ է մշակել:
Ինկլյուզիվ տնտեսության աճի միտքը լավն է, իրականացնելը՝ դժվար. փորձագետ
21 Օգոստոսի 2018 - 19:25
Մասնագետներին ու հասարակ քաղաքացուն հետաքրքրում է թե տնտեսական ինչպիսի հավանական զարգացումների է պետք սպասել, հաշվի առնելով ԱՎԾ-ի վերջին տվյալները:
Պարոն Աշոտյանին ոչ մեկը չի արգելում հարցեր տալ․ Արթուր Սաքունց
21 Օգոստոսի 2018 - 19:17
Այսօր սոցցանցերում տարածվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրած շրջաբերականը, որում նշվում է՝ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։
Անպտղությունը հաճախ է հանդիպում ճարպակալում ունեցողների մոտ. էնդոկրինոլոգ
21 Օգոստոսի 2018 - 19:02
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13257
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Հայոց Բանակ
 
Թրամփն առաջնահերթություն կտա՞ Փաշինյանի հետ հանդիպմանը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական