Facebook   Twitter
 
Հայաստանի ամենախոշոր հարկատու ֆինանսական կառույցը Արդշինբանկն է

Հայաստանի ամենախոշոր հարկատու ֆինանսական կառույցը Արդշինբանկն է

09 Փետրվարի 2018 - 16:06
Համաձայն պաշտոնապես հրապարակված խոշոր հարկատուների ցանկի, 2017թ.-ի արդյունքներով Հայաստանում գործող բանկերից եւ այլ ֆինանսական կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է:
Հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Արդշինբանկն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել ավելի քան 4,7 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 54,1%-ով եւ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Բանկը 39-րդից դարձել է 26-րդը:

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ» եւ «Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը»: Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին եւ միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն էժանացել է
21 Փետրվարի 2019 - 20:40
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 488.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Մանե Ադամյանն ու ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը
21 Փետրվարի 2019 - 18:40
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին՝ քննարկելու նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։
Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները հնարավոր է ներմուծել մինչև 2019-ի մայիսի 1-ը
21 Փետրվարի 2019 - 17:32
Կառավարությունն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածում կա առաջընթաց, բայց շինարարության ընթացքն առայժմ չի գոհացնում. փոխնախարար
21 Փետրվարի 2019 - 15:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մասիեյ Ժուրայի գլխավորությամբ։
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան
21 Փետրվարի 2019 - 10:20
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, փակ են նաև Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ
21 Փետրվարի 2019 - 09:55
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ավտոճանապարհներ
21 Փետրվարի 2019 - 00:21
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 20-ի դրությամբ
20 Փետրվարի 2019 - 16:43
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 487.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում. փորձագետ
20 Փետրվարի 2019 - 15:57
Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 797
 
Լրահոս`