Facebook   Twitter
 
Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:

Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է:

Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ:

Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները:

Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել:

2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»:

Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ:

Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրած սփրեդում խախտում է հայտնաբերվել
29 Սեպտեմբերի 2012 - 17:10
Ծառայություն պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 218-Ա հրամանի դրույթների համաձայն Կոտայքի մարզ, գյուղ Զովունի հասցեում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում, և լաբորատոր փորձաքննության արդյունքում «Վիտանի» սփրեդը (150գ չափածրարված) մանրէաբանական ցուցանիշներով (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր) չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման պահանջներին:
Պապիրուսը, որի վրա նշված էր Քրիստոսի կնոջ մասին, կեղծ է
29 Սեպտեմբերի 2012 - 16:58
Վատիկանը կեղծ է անվանել այն պապիրուսը, որի վրա գիտնականները իբրև թե կարդացել էին Հիսուս Քրիստոսի կնոջ անունը:
Մենք փնտրում ենք համագործակցության արդյունավետ ձևեր ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի երկրների հետ. Տիգրան Սարգսյան
29 Սեպտեմբերի 2012 - 16:55
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին, որին ներկա են գտնվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարները:
Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամը մասնակցել է նիստի ՊՆ-ում
29 Սեպտեմբերի 2012 - 16:53
Սեպտեմբերի 29-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը:
BNN հեռուստաընկերության խումբը ճանաչողական այց է կատարել Հայաստան և Արցախ
29 Սեպտեմբերի 2012 - 16:52
Սույն թվականի սեպտեմբերի 23-28-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով իրականացվեց հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության խմբի ճանաչողական այց Հայաստան և Արցախ:
Ահաբեկչության դեմ պայքարի տեխնոլոգիական նոր նվաճումները` հայ և արտասահմանցի գիտնականների ուշադրության կենտրոնում
29 Սեպտեմբերի 2012 - 16:50
Ներկայումս գլոբալ և տարածաշրջանային անվտանգության առաջնահերթությունների տեսանկյունից առավել քան կարևորվում են Հայաստանում խաղաղության ու կայունության ամրապնդման ու տարածման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը:
Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը
29 Սեպտեմբերի 2012 - 16:49
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը:
Ավարտվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում
29 Սեպտեմբերի 2012 - 16:48
Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության եւ կադաստրի ոլորտները, եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
Հինգ րոպեանոց դատ «բանդայի» գործով (լուսանկարներ)
29 Սեպտեմբերի 2012 - 16:42
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «բանդայի գործով» դատական հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին:
1 | 11238 | 11239 | 11240 | 11241 | 11242 | 11243 | 11244 | 11245 | 11246 | 11247 | 11248 | 11249 | 11250 | 11251 | 11252 | 12993
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տեղումները կպահպանվեն
Հասարակություն
 
 
 
«DJ Թախիծ» Մկո
Մշակույթ