Facebook   Twitter
 
Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:

Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է:

Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ:

Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները:

Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել:

2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»:

Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ:

Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շաքար ներկրել ցանկացողներ էլ կան, ներկրողներ էլ. ՊԵԿ նախագահ
24 Մայիսի 2018 - 14:40
Պետական եկամուտների կոմիտեն չի բավարարվելու դրական տեղաշարժով։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Լոռիի 2 համայնքներում գայլերը ոչխարներ են հոշոտել
24 Մայիսի 2018 - 14:34
Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի թիվ 1 փողոցի 2-րդ տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Գ. Վ.-ին պատկանող 8, վնասել՝ 2 ոչխար, իսկ 12 ոչխար կորել է:
Արմեն Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասին
24 Մայիսի 2018 - 14:29
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է քննարկվի ու լուծվի Ազգային ժողովում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները. Օսիպյան
24 Մայիսի 2018 - 14:25
«Բարեխիղճ քաղաքացիները, որոնք վճարել են ՃՈ տուգանքները, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Դեղերի գների իջեցում կլինի. նախարար
24 Մայիսի 2018 - 14:20
Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Առաջին հանրապետությունը դարձավ ներկայիս Հայաստանի զարգացման հիմքը. ՀՀ նախագահ
24 Մայիսի 2018 - 14:19
Առաջին հանրապետությունը դարձավ Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ Հանրապետությունների ստեղծման հիմքը: 2017 թվականի նախագահի մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Ալեքսանդր Արզումանյանին պետական բյուջեից 2500 եվրո կհատկացվի. Կառավարությունը հաստատեց
24 Մայիսի 2018 - 14:18
Կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ին, իր նիստում որոշեց Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելու նպատակով:
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը 2 ժամով հետաձգվեց
24 Մայիսի 2018 - 14:12
«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր` մայիսի 24-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դեռ չսկսված հետաձգվեց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 13001
 
Լրահոս`