Facebook   Twitter
 
Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:

Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է:

Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ:

Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները:

Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել:

2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»:

Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ:

Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը
17 Նոյեմբերի 2018 - 17:13
Նոյեմբերի 18-ին ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:
Դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Արմեն Սարգսյան
17 Նոյեմբերի 2018 - 17:11
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել:

Նրա տարածած հայտարարությունում ասվում է.
«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը
17 Նոյեմբերի 2018 - 16:55
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։
«Ինչքան էլ շատ եմ ճամփորդում, միեւնույն է իմ ամենասիրելի երկիրը եղել ու մնում է Հայաստանը»․ Սիլվա Հակոբյան
17 Նոյեմբերի 2018 - 16:49
Երգչուհի Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ է վարում Instagram-ի իր էջը: Նա հաճախ է երկրպագու-օգտատերերի հետ կիսվում գեղեցիկ լուսանկարներով, ստեղծագործական նորություններով ու պարզապես իր առօրյայով:
Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը, իմ տեղեկություններով, ապօրինի չէ, հատուկ գրությամբ «Երկրապահին» է տրված՝ ՊՆ-ի անունից. Սամվել Նիկոյան
17 Նոյեմբերի 2018 - 16:35
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ քարոզչություն իրականացվեց ու հանրությանը տրամադրեցին նրա դեմ: Երկրապահ կամավորականները պետք է կամք ունենային հագնելու իրենց համազգեստները և ասելու՝ Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվածը զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք:
Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. Shamshyan.com
17 Նոյեմբերի 2018 - 16:22
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի մոտակայքում, վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
ՀՀ փաստաբանների պալատն արժանացել է «Որակի երաշխիք 2018» մրցանակին
17 Նոյեմբերի 2018 - 16:11
Փաստաբանների պալատն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Որակի Համաշխարհային Օրվա» կապակցությամբ կառավարման որակյալ համակարգերի ներդրման և արդյունավետ կիրառման համար արժանացել է «Որակի երաշխիք 2018թ․» մրցանակին: Այս մասին հայտնում են ՓՊ մամուլի ծառայությունից:
Կայծակը հարվածել եւ վնասել է «Թուրքական ավիաուղիների» օդանավը
17 Նոյեմբերի 2018 - 16:01
Ստամբուլից Քուվեյթ թռչող օդանավը հայտնվել է կայծակի տակ եւ վնասվել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 15739
 
Լրահոս`