Facebook   Twitter
 
Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:

Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է:

Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ:

Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները:

Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել:

2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»:

Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ:

Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խաչատուրյան քույրերի նկատմամբ հոր կողմից սեռական բռնության մասին տարբերակը կստուգվի դատահոգեբուժական փորձաքննությամբ
21 Օգոստոսի 2018 - 16:43
Խաչատուրյան քույրերի նկատմամբ հոր կողմից սեռական բռնության մասին տվյալները կստուգվեն դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Դ. Տոնոյանը ՌԴ ռազմաարդյունաբերական ընկերության հետ քննարկել է երկկողմանի համագործակցության հարցեր
21 Օգոստոսի 2018 - 16:42
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
Լիսաբոնի համալսարանում հայերեն կդասավանդվի
21 Օգոստոսի 2018 - 16:36
Լիսաբոնի համալսարանում այս տարվա սեպտեմբերից կսկսեն դասավանդել նաև հայերեն, այս մասին տեղեկացնում է РУСАРМИНФО-ն։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անգելա Մերկելի Հայաստան այցի վերաբերյալ
21 Օգոստոսի 2018 - 16:34
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին որոշում է ստորագրել:
Ցանկացած որոշում, որը կառավարությունը կկայացնի որևէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի շահերից. Սփյուռքի նախարար
21 Օգոստոսի 2018 - 16:33
Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ նախարարությունների կրճատման հայտարարությանը ասաց.
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
21 Օգոստոսի 2018 - 16:31
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:
Եղանակը Հայաստանում
21 Օգոստոսի 2018 - 16:29
Հանրապետության տարածքում օգոստոսի 21-22-ին՝ երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
21 Օգոստոսի 2018 - 15:58
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ոլորտում Հայաստանի պատմության մեջ բավարարման աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել:
Շղթայական վթար Երեւանի կենտրոնում. բախվել են Toyota Camry-ն, Lada-ն, 2 Opel-ները. կան վիրավորներ
21 Օգոստոսի 2018 - 15:54
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում բախվել են Lada մակնիշի 35 RL 338 համարանիշի, Opel մակնիշի 34 VL 048 համարանիշի, Opel մակնիշի 35 RZ 521 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 13 RR 103 համարանիշի ավտոմեքենաները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 14466
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Հայոց Բանակ
 
Թրամփն առաջնահերթություն կտա՞ Փաշինյանի հետ հանդիպմանը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական