Facebook   Twitter
 
Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:

Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է:

Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ:

Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները:

Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել:

2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»:

Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ:

Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չինաստանն ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ենթադրյալ խախտման դեպքը
22 Փետրվարի 2018 - 20:33
Չինաստանը հետաքննում է պնդումներն այն մասին, որ չինական հերոգլիֆներով նավը բեռ է փոխանցել հյուսիսկորեական նավին՝ որպես բաց ծովում ՄԱԿ-ի պատժամիջոցների հնարավոր խախտում, հայտնում է AFP-ն: Ճապոնիան հայտարարել է, որ ռազմական պարեկային ինքնաթիռը եւ ուղեկցող նավը հետեւել են ենթադրյալ բեռի փոխանցմանն անցյալ շաբաթ Արեւելաչինական ծովում:
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր
22 Փետրվարի 2018 - 20:22
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր:
Անձը Երևանի պոլիկլինիկաներից մեկից գողություն է կատարել (Տեսանյութ)
22 Փետրվարի 2018 - 20:19
Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգահարած Երևանի պոլիկլինիկաներից մեկի բժիշկը հայտնել է, որ նախորդ օրը, կամ երեկոյան բացել են իր աշխատասենյակի պատուհանը եւ գողացել տարբեր իրեր:
Երևանում. 26–ամյա վարորդը մոտոցիկլով բախվել է 31–ամյա վարորդի BMW-ին. կա վիրավոր
22 Փետրվարի 2018 - 20:15
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլի» դիմաց, 26-ամյա Սարգիս Կարապետյանը իր վարած Suzuki մակնիշի մոտոցիկլով բախվել է 31-ամյա Արայիկ Գալստյանի վարած BMW մակնիշի 10 A 505 համարանիշի ավտոմեքենայի անվահեծանին:
Գառնու ձորում փայտե տաղավարը գտնվում է հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա. ԲՆ
22 Փետրվարի 2018 - 20:12
Արձագանքելով «Բազալտե երգեհոն» սյունաձեւ բազալտներ եւ «Անանուն քարայր» սյունաձեւ բազալտներ բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության մասին սոցցանցերում տարածված լուրերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի 2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են համապատասխան պահպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին սպիտակ փոշիով ծրար են ստացել
22 Փետրվարի 2018 - 20:10
Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի առաջիկա հարսանիքը, ըստ ամենայնի, ոչ բոլորին է ուրախացնում։ ԶԼՄ-ները հայտնում են վտանգավոր առաքանիի մասին, որն ուղարկվել է ապագա ամուսիններին փոստով։
ՀԱՊՀ-ում հայ մասնագետները փորձարկեցին իրենց ստեղծած անօդաչու թռչող սարքերը
22 Փետրվարի 2018 - 20:06
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։
Հայաստանում ծրագրում են մեկնարկել հաստ աղիի քաղցկեղի կանխարգելման ծրագիր
22 Փետրվարի 2018 - 20:02
Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունների շրջանակում ծրագրվում է նոր սքրինինգային ծրագրի մեկնարկ, որն ուղղված է հաստ աղիի քաղցկեղի կանխարգելմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 11485
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական