Facebook   Twitter
 
Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան

09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:

Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է:

Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ:

Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները:

Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել:

2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»:

Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ:

Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոմալիում զոհերի թիվը հասել է 38–ի
24 Փետրվարի 2018 - 14:36
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին որոտացած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38–ի, հայտնում է ՏԱՍՍ–ը:
Անչափահաս ընկերոջը սպանելու մեջ մեղադրվողը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման. պաշտպանը դժգոհ է
24 Փետրվարի 2018 - 14:32
16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման:
Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ
24 Փետրվարի 2018 - 14:28
2018թ. փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաեւ բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին ''Արդշինբանկ'' ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է Վրեժը եւ որպես պարգեւավճար իրեն է տվել 120.000 ՀՀ դրամ:
Եվա Ռիվասը մերկ լուսանկարով շնորհավորել է տղամարդկանց տոնը (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 14:20
Երգչուհի Եվա Ռիվասը փետրվարի 23-ի տոնի կապակցությամբ ինստագրամի իր էջում մերկ լուսանկար է հրապարակել:
Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ»
24 Փետրվարի 2018 - 14:14
Comedy Club-ը չէր հասցրել իր երկրպագուներին ուրախացնել նոր թողարկումով, որտեղ Տիմուր Բատրուդինովն ու Օլգա Բուզովան իրար սեր էին բացատրում, անմիջապես նոր սկանդալ է բորբոքվել, որի կենտրոնում շոուի ռեզիդենտներից մեկն է՝ Անդրեյ Սկորոխոդը։
Գիտնականներն ապացուցել են երիտասարդ արյան երիտասարդեցնող էֆեկտը
24 Փետրվարի 2018 - 14:12
Մի խումբ գիտնականներ՝ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանից, հայտնաբերել են մեծ տարիքում մտավոր ունակությունները լավացնելու միջոց։ Դրա համար պետք է արյան փոխներարկում անել ավելի երիտասարդ օրգանիզմից։ Առայժմ այդ ազդեցությունն ապացուցվել է միայն մկների օրինակով։
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 11517
 
Լրահոս`