![]() Վերջապես «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ապօրինությունները ուշադրության արժանացան09 Փետրվարի 2018 - 17:22
HayNews.am-ը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի Սևքար անտառտնտեսությունում տիրող իրավիճակին, մի քանի անգամ ներկայացրել ենք ապօրինի ծառահատումների վերաբերյալ կոնկրետ փաստեր:
Ի պատասխան մեր հրապարակումներին թե´ Հայանտառից, թե´ պատկան այլ մարմիններից փաստում էին, թե Սևքար անտառտնտեսությունում ամեն բան կարգին է: Բայց մենք լավ գիտեինք, թե ինչ ասել է կարգին՝ «կարգին» ասվածը անուն, ազգանուն ուներ, ի դեմս Աշոտ Երիցյանի հովանավորների:
Ինչպես երևում է իրավապահների համբերության բաժակը ևս լցվել է: Ի պատասխան 15.01.2018թ.-ին ՀՀ Ոստիկանություն ուղարկված մեր գրության, Ոստիկանության ՀԿԼ վարչությունից 08.02.2018թ.-ին տեղեկացրել են, մեջբերում ենք. «Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով կատարված դեպքի վայրի զննությամբ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 102.5 խմ փայտանյութ 823 պարկ փայտածուխ, որից 74 խմ փայտանյութը և 523 պարկ փայտածուխը հանձնվել է Իջևանի անտառտնտեսությանը՝ ի պահ»,- մեջբերման ավարտ: Մեր հրապարակումներում նշել էինք, որ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում գործող փայտածուխի արտադրամասում աշխատանքները գտնվել են Աշոտ Երիցյանի անմիջական հսկողության ներքո, այն աշխատացրել են վերջինիս բարեկամներն ու ընկերները: Հետևելով ՀՀ դատախազության վերջին ամիսների անաչառ ու հետևողական գործունեության, հուսով ենք որ հարուցված քրեական գործը աննկատ չի մնա, չի «անհետանա» ինչպես նախկինում է եղել: 2018թ.-ի փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր, թե ապօրինի ծառահատումների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի վնաս: «ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեկան գործ»: Ի թիվս այլ անտառտնտեսությունների նշված է նաև Սևքարը: Մեջբերենք. ««Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ»,- մեջբերման ավարտ: Այս թիվը առնվազն հարյուրապատիկ անգամ ավելի քիչ է, այն չի արտացոլում ողջ իրականությունը: HayNews.am ![]() 22 Փետրվարի 2019 - 14:52
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝
![]() 22 Փետրվարի 2019 - 14:47
Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել, հաղորդում է rudaw.net-ը:
![]() 22 Փետրվարի 2019 - 14:45
Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրատվությունը արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։
![]() 22 Փետրվարի 2019 - 14:38
«Մարտի 1»-ի երթը, բնականաբար, պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում եւ այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։
![]() 22 Փետրվարի 2019 - 14:34
Փետրվարի 19-ին Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում զրույց անցկացրեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» խորագրի ներքո։
![]() 22 Փետրվարի 2019 - 14:25
ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացումը եւ այն ուղղություններն են, որոնք վերցրել ենք, այսինքն՝ ընդհանարապես, թե ինչու ենք մենք այդ նախարարությունը ստեղծում, ինչով է զբաղվելու եւ որն է դրա նպատակը։
![]() 22 Փետրվարի 2019 - 14:17
Հաշված ժամեր են մնացել Comedy Club-ի նոր եթերաշրջանին, որի շրջանակներում բազմաթիվ անակնկալներ են խոստացել։ Հանդիսատեսին սպասվում են թեմատիկ եթերներ, նոր խորագիր եւ այլ նորույթներ։
![]() 22 Փետրվարի 2019 - 14:04
Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում:
![]() 22 Փետրվարի 2019 - 14:00
Նախարարների հետ հանդիպումների փուլն արդեն պետք է հրապարակային լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ փակ հանդիպումից հետո հայտարարեց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
|
Լրահոս`
![]()
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Մխիթար Հայրապետյանը Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հարցեր է քննարկել
Հասարակություն, Քաղաքական ![]()
Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդուն մերսման սրահի պատուհանից դուրս են վռնդել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Երկրպագուները չեն ճանաչել գիրացած դերասան Բրենդան Ֆրեյզերին
Միջազգային, Մշակույթ ![]()
Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն ![]()
Սև կատուն սպիտակել է հազվագյուտ հիվանդության պատճառով
Հասարակություն ![]()
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
Սպորտ, Հասարակություն ![]()
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
Հասարակություն, Քաղաքական |