Facebook   Twitter
 
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

09 Փետրվարի 2018 - 17:35
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավալեց, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», շեշտեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Վիա-Գրայի» նախկին երգչուհին ամուսնանում է միլիոնատիրոջ հետ
26 Դեկտեմբերի 2013 - 15:30
Ռուսական «Վիա-Գրա» խմբի նախկին երգչուհի Նադեժդա Մեյխերը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ գալիք տարում:
«Ինչպե՞ս է Արցախից Հայաստան ապրանք տեղափոխվելու, ի՞նչ պետք է գրեն ծագման երկիրը` Ադրբեջա՞ն, սա այն դեպքը չէ, որ ասենք «լյոխ լավա»
26 Դեկտեմբերի 2013 - 15:26
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախին:
Նազարբաևը իր որոշումները «թանկ է վաճառում»
26 Դեկտեմբերի 2013 - 15:24
Ղաղախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ «Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանի մասին հարցը բաց է մնում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված»:
Ադրբեջանի փլուզման մասին Վանգայի մոռացված կանխագուշակումը «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմում (տեսանյութ)
26 Դեկտեմբերի 2013 - 15:15
Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերան:
Հունվարի 1-ին տրասպորտի սակագինը չի թանկանա
26 Դեկտեմբերի 2013 - 15:12
Երեւանի քաղաքային տրանսպորտի սակագինը հունավարի 1-ից չի թանկանա։
Վարչապետը հանդես եկավ մշակութային ժառանգության պահպանման օգտին. Հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագիրը
26 Դեկտեմբերի 2013 - 14:50
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Առավոտյան աստղ»-ի նախկին հաղորդավարուհին մերկացել է Maxim-ի համար
26 Դեկտեմբերի 2013 - 14:48
«Առավոտյան աստղ» հաղորդման նախկին մանկահասակ հաղորդավարուհին մեծացել է եւ դարձել Maxim ամսագրի հունվարյան համարի հերոսուհին` ցուցադրելով կիսամերկ մարմինը։
1 | 11220 | 11221 | 11222 | 11223 | 11224 | 11225 | 11226 | 11227 | 11228 | 11229 | 11230 | 11231 | 11232 | 11233 | 11234 | 16856
 
Լրահոս`