Facebook   Twitter
 
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

09 Փետրվարի 2018 - 17:35
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավալեց, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», շեշտեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե կա չօգտագործվող պետական գույք, պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը. վարչապետ
24 Փետրվարի 2018 - 20:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Տեխասի նահանգապետը կյանք է շնորհել դատապարտյալին մահապատժի իրականացումից րոպեներ առաջ
24 Փետրվարի 2018 - 20:00
Տեխասում մահապատժի դատապարտված կալանավորին, որը 2003-ին դավադրություն էր կազմակերպել իր ընտանիքին սպանելու համար, կյանք է շնորհվել մահապատժի իրականցումից րոպեներ առաջ:
Գողացել էր դրամապանակը եւ բանկոմատից գումար կանխիկացրել
24 Փետրվարի 2018 - 19:43
Փետրվարի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1983 թ. ծնված Սաթենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մոտ նկատել է, որ դրամապանակը չկա, որի մեջ եղել է 33.000 դրամ, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական եւ բանկային քարտերը:
Ադրբեջանում տարեց տղամարդուն կապելով ավտոմեքենային 200 մետր քարշ են տվել
24 Փետրվարի 2018 - 19:32
Ադրբեջանում հերթակլան աղաղակող դեպքն է տեղի ունեցել:
Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
24 Փետրվարի 2018 - 19:25
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
Սոցցանցերում խիստ քննադատել են Կանադայի վարչապետին Հնդկաստանում իր վարքի համար
24 Փետրվարի 2018 - 19:24
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հնդկաստան այցի ժամանակ որոշել է շփվել տեղի մշակույթի հետ՝ հագնելով ազգային հագուստ: Սակայն թվիթթերյան շատ օգտատերեր‚ այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ‚ նրան քննադատել են: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Կատարյալ հարաբերությունների մասին հինգ առասպել
24 Փետրվարի 2018 - 19:15
Երջանիկ հարաբերություններում զույգերը միանման հետաքրքրություններ ունեն
Ինդոնեզիայում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել
24 Փետրվարի 2018 - 19:09
Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա նահանգում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել, եւս 20-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը եւ արտակարգ իրավիճակների գործակալությանը:
Կիևի միջազգային մրցաշարում Չալյանը կրկին հաղթել է Ջուլֆալակյանին
24 Փետրվարի 2018 - 19:04
Արդեն տեղեկացրել էինք, որ Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որտեղ մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի մի շարք ըմբիշներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 11498
 
Լրահոս`