Facebook   Twitter
 
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

09 Փետրվարի 2018 - 17:35
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավալեց, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», շեշտեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնուհին երեխային տեսախաղերից պաշտպանելու համար անխոցելի միջոց է մտածել
18 Փետրվարի 2018 - 10:10
Ճապոնիայում բնակչուհին անսովոր միջոց է օգտագործել երեխային տեսախաղերից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru- ն`հղում կատարելով SoraNews24-ին:
Ագարակ գյուղի մոտ բեռնատարը կողաշրջվել է
18 Փետրվարի 2018 - 09:59
Փետրվարի 17-ին, ժամը 23:14-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 18-ի աստղագուշակը
18 Փետրվարի 2018 - 00:15
Խոյ։ Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝ առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով՝ աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ:
Կոկորդի քաղցկեղով հիվանդների՝ 60 %-ը ծխող են. ուռուցքաբան
18 Փետրվարի 2018 - 00:08
ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:
Նալբանդյանի և Շուքրիի ուշադրության կենտրում են տարածաշրջանային հրատապ խնդիրները
17 Փետրվարի 2018 - 23:57
Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:
Առցանց դպրոցներն արդյունավետությամբ պարտվում են ավանդական դպրոցներին
17 Փետրվարի 2018 - 23:55
Վիրտուալ դպրոցների աշակերտներն ավելի վատ են սովորում և հաճախ են թողնում պարապմունքները՝ այդպես էլ չավարտելով ծրագիրը։ Նման եզրակացության են եկել The Wall Street Journal-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով 400 ամերիկյան դպրոցների ցուցանիշները։
Ինչպես են Աֆրիկայում բուժում գլխացավը. մեթոդ, որը ձեզ նույնպես դուր կգա
17 Փետրվարի 2018 - 23:46
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են աֆրիկացիները բուժում գլխացավը ավանդական բժշկության օգնությամբ: Սակայն դժվար է ասել, արդյոք օգնում է այս մեթոդը, թե ոչ:
Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին
17 Փետրվարի 2018 - 23:39
Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11379
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
Երկրաշարժ Իրանում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Կրկնօրինակված երգով՝ դեպի «Եվրատեսիլ 2018» (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
Ինչ կլինի, եթե աղջիկը վիագրա խմի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր