Facebook   Twitter
 
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

09 Փետրվարի 2018 - 17:35
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավալեց, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», շեշտեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հաճախ հենց ծնողներն են երեխայի մոտ վախ սերմանում. հոգեբան
20 Մայիսի 2018 - 22:24
Վախ, վիճակ, որ ազդում է կյանքի որակի վրա և խանգարում սառը դատել: Իսկ ի՞նչ է վախը, HayNews.am-ը քննարկել է հոգեբան Աննա Բադալյանի հետ:
YouTube-ը կառաջարկի դադար վերցնել
20 Մայիսի 2018 - 22:19
YouTube-ի բջջային տարբերակը օգտատերերին, որոնք երկար ժամանակ տեսագրություն են դիտում, հիշեցնում է ընդմիջելու անհրաժեշտության մասին։ Հավելվածի Android և iOS տարբերակներում արդեն հայտնվել է «Հիշեցնել ինձ, որ անհրաժեշտ է հանգստանալ դիտումից» գործառույթը։
Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել նաև նախագահը, Գարեգին Բ կաթողիկոսը, ՊՆ և ԱԻՆ ներկայացուցիչներ
20 Մայիսի 2018 - 22:15
Գրետա Սարգսյանին, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում, վերջին հրաժեշտը տալու են եկել ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:
Փրկարարները կանխել են «Ֆորդ» ավտոմեքենայի սահքը դեպի ձոր
20 Մայիսի 2018 - 22:05
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի գերեզմանատան մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան ցեխի հետևանքով սահել և կախվել է դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիրքորոշումների փոփոխությունները փոփոխությունների բացակայության արդյունք են. Դուլյան
20 Մայիսի 2018 - 22:03
Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դիրքորոշումների փոփոխությունները՝ փոփոխությունների բացակայության արդյունք են:
Իտալացին սպիտակ մարմարից քանդակել է Fiat 500 մեքենայի կրկնօրինակը
20 Մայիսի 2018 - 21:57
Իտալիայի Թուրին քաղաքում բնակվող երիտասարդ քանդակագործը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում սպիտակ մարմարից քանդակել է Fiat 500 մակնիշի կրկնօրինակը:
Բարձր օղակներում կապեր ունեցող մեծահարուստը Լոռիում «փայտի բիզնես» ունի
20 Մայիսի 2018 - 21:50
Լոռու մարզի Դսեղի, Ջիլիզայի եւ Մարցի անտառներից օրեկան 5-10 որակյալ անտառափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա ուղեւորվում է Արարատյան դաշտի գյուղեր:
Նոր մշակույթի նախարարին կհաջողվի հեռուստաընկերությունների սանձերը քաշել. Արթուր Իսպիրյան
20 Մայիսի 2018 - 21:39
«Ժողովրդի մոտ հրաշալի տրամադրություն է. շատ բան է փոխվել վերջին մի քանի շաբաթում: Վատ երազի մեջ էինք, արթնացել ենք, ու հիմա լավ երազ է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12912
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
Մշակույթ, Հասարակություն