Facebook   Twitter
 
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

09 Փետրվարի 2018 - 17:35
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավալեց, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», շեշտեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վենեսուելայում անցկացվում է ազգային արժույթի դենոմինացիա
20 Օգոստոսի 2018 - 22:58
Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի նոր արժույթը՝ սուվերեն բոլիվարը, իսկ թղթադրամներից կհեռացվի հինգ զրո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Դոն Պիպոն՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է էջմիածինցիներին
20 Օգոստոսի 2018 - 22:50
Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անվամբ՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է էջմիածինցիներին, որում մասնավորապես ասվում է․
Տաք հաց թխելուց և նրա բույրից մարդիկ ավելի բարի են դառնում
20 Օգոստոսի 2018 - 22:36
Պարզվել է, որ նրանք, ովքեր տաք հացի փեղկերի մոտ են կանգնած եղել շրջապատի հանդեպ շատ ընկերասեր են: Փորձի ընթացքում գիտնականների կողմից ընտրված դերասանները իբր պատահաբար թափել են իրենց իրերը և իբր չեն նկատել:
Ֆրանսիացի թոշակառուները 3 կիլոգրամանոց երկնաքար են գտել իրենց պարտեզում
20 Օգոստոսի 2018 - 22:23
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բեգո քաղաքում, 76-ամյա կինը երկնաքար է գտել իր պարտեզում: Այս մասին հայտնում է The Local-ը:
Եղունգները կրծող մարդիկ կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ
20 Օգոստոսի 2018 - 22:15
Եղունգները կրծելու սովորությունը կարելի է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում համարել: Կան մի շարք այլ ախտաբանական (պաթոլոգիական) սովորություններ` շորը մատին փաթաթելը, տրիխոտիլոմանիան (մարմնի տարբեր մասերից մազեր պոկելը) և այլն:
Ռիհաննան զվարճացել է ընկերուհու գլամուրային հարսանիքին
20 Օգոստոսի 2018 - 22:13
Այսօր, երբ Երկրի մի կիսագունդը խորը քնի մեջ կլինի, Նյու Յորքում կկայանա MTV VMA-ի մրցանակաբաշխությունը, որին կմասնակցի նաեւ Ռիհաննան, քանի որ առաջադրված է երկու անվանակարգում:
ՀՔԾ-ն չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությունը
20 Օգոստոսի 2018 - 22:09
Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է:
Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել...
20 Օգոստոսի 2018 - 21:53
Ոստիկանները բացահայտել են Չարբախում կատարված դանակահարությունը:
Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
20 Օգոստոսի 2018 - 21:45
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14427
 
Լրահոս`
 
 
 
 
Մահացել է Սուսաննա Պետրոսյանի եղբայրը
Մշակույթ, Հասարակություն