Facebook   Twitter
 
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային նոր գործիքները

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային նոր գործիքները

09 Փետրվարի 2018 - 17:47
ՀՀ արդարադատության նախարարությունը փետրվարի 9-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում ներկայացրել է 2017 թվականին Նախարարության իրականացրած աշխատանքները՝ ուղղված էլեկտրոնային գործիքների միջոցով մասնակցային, վստահելի և թափանցիկ կառավարման համակարգ ձևավորելուն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Դմիտրի Մարիասին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը և այլք:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացումը եղել և շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ պատշաճ հետևողականություն ցուցաբերելով նաև էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնային մասնակցային գործիքների ներդրմանը: Անդրադառնալով Եվրոպական միության աջակցությամբ էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված և ներկայում հաջողությամբ գործող էլեկտրոնային կառավարման ծրագրերին՝ Արդարադատության նախարարության էլեկտրոնային թեժ գծի www.e-hotline.am- ին և Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքին, նախարար Հարությունյանն ընդգծել է, որ դրանք ժողովրդավարության, մասնակցային կառավարման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ժամանակակից և ինովացիոն գործիքներ են։

Միջոցառմանը ներկա ԵՄպատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է ներկաներին էլեկտրոնային արդարադատության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ կատարելու համար և նշել, որ շատ երկրների համար Հայաստանը պետք է օրինակելի լինի, թե ինչպես կարելի է սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունենալով, շնորհիվ մարդկային կապիտալի, նոր հաջողությունների հասնել:

Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացմանը: Փոխնախարարի տեղեկացմամբ, Արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի կայքը՝ www.e-hotline.am -ը , որի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց ճկուն մեխանիզմ:

Սուրեն Քրմոյանը անդրադարձել է նաև վերջերս գործարկված էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին՝ www.e-request.am -ին, որը հնարավորություն է ընձեռում առցանց եղանակով ուղարկել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տիրապետող պետական մարմիններին, ստանալ պատասխան ևս առցանց եղանակով միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի կողմից տրամադրված պատասխանի բովանդակության և տրամադրման ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա կազմվում է վիճակագրություն:

Էլեկտրոնային ժողովրդավարության լավագույն և հեղափոխական քայլերից մեկը, ըստ Սուրեն Քրմոյանի, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի գործարկումն էր, հարթակ, որն օրական այցելում է 3000 և ավելի քաղաքացի:

Թվարկված ծրագրերի ստեղծման աշխատանքներին ցուցաբերած շարունակական աջակցության համար փոխնախարարը ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաև բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանում պետական կառավարման համակարգում առանցքային բարեփոխումների իրականացմանը:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է ջանքեր գործադրել էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ պետական կառավարման համակարգը արդիականացնելու, թափանցիկ, մասնակցային և արդյունավետ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանը այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի
27 Մայիսի 2018 - 15:20
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
27 Մայիսի 2018 - 15:16
Սիրիայում գրոհայինների կողմից բացած կրակի հետևանքով չորս ռուս զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ժամանակին հիմարություններ գրեցին, թե արքայազն Չարլզը Հայաստան է եկել հանքի համար. ՀՀ նախագահ
27 Մայիսի 2018 - 15:11
Արքայազն Չարլզը, երբ 2013 թվականին այցելեց Հայաստան, ցավոք, շատերը չհասկացան, թե ինչու է մարդը եկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Լոռիում «Մերսեդեսը» բախվել է տան ցանկապատին, կոտրել ծառերն ու հայտնվել այգում. կան վիրավորներ
27 Մայիսի 2018 - 15:08
Լոռու մարզում, մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում 27-ամյա Գեւորգ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 CP 360 համարանիշի ավտոմեքենայով Ամրակից գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել թիվ 27 տան ցանկապատին, եւ առաջ ընթանալով, կոտրելով մի քանի ծառեր՝ հատնվել նշված տան այգում:
Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց. իրավապահները գտել են կրակողին, հրազենն ու դանակը
27 Մայիսի 2018 - 15:04
Երեւանում, մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Երեւանում Էլթոն Ջոնը երեխաներին լսողական սարքեր բաժանեց
27 Մայիսի 2018 - 15:00
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինը Երեւանի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող հայ երեխաներին մոտ 100 լսողական սարքեր բաժանեցին:
Նոր Հայաստանում օրինական սեփականությունը պաշտպանվելու է. փոխվարչապետ
27 Մայիսի 2018 - 14:56
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնակատարությունների ժամանակ, իր ելույթում նշել է, որ Նոր Հայաստանում օրինական սեփականությունը պաշտպանվելու է:
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
27 Մայիսի 2018 - 14:52
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ Facebook սոցցանցի գլխավոր տնօրենը:
Թուրքիան կգնի ռուսական Су-57, եթե չստանա ամերիկյան F-35. ԶԼՄ-ներ
27 Մայիսի 2018 - 14:50
Թուրքիան կգնի ռուսական Су-57 կործանիչներ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը երկիր՝ «պատժելով» Անկարային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին գրում է թուրքական Yeni Safak հրատարակչությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13025
 
Լրահոս`
 
 
Սիրիայում չորս ռուս զինվորական է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական