Facebook   Twitter
 
Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախկին քննիչին

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախկին քննիչին

09 Փետրվարի 2018 - 17:50
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Դ. Հ.-ն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին և վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու և մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետև 31.01.2017թ.-ին քննիչը կազմել է տուժողի կնոջ հարցաքննության և առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիները առգրավելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հ.-ն կազմել է նաև դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում ևս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաև նշված որոշումը դեպքից հետո տևական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հ.-ն Մասիսի քննչական բաժնի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետև 2017 թվականի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո:

Բացի այդ, Դ. Հ.-ն մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տուժողին օրենքով սահմանված ժամկետում չծանոթացնելու հանգամանքը քողարկելու համար 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, հենց փորձաքննության նշանակման օրը` 19.01.2017թ.-ին, որոշումը ծանոթացրել է տուժողին:

Իսկ 2017թ. փետրվարին` քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, Դ. Հ.-ն նրան դեպքից տևական ժամանակ անց հարցաքննելու և մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու նպատակով` վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը և տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հ.-ն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաև գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաև դրել է կեղծ ստորագրություններ:

Բացի այդ, Դ. Հ.-ն, ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումները, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 կեղծ արձանագրություններ, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, սակայն դրանցում ոչինչ չի հայտնաբերել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Սանասարյանը ներկայացրել է Պետական Վերահսկողական ծառայության երկու նոր աշխատակիցներին
21 Օգոստոսի 2018 - 20:14
Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին:
Ժաննա Բուտուլյանի գրավիչ տեսանյութը՝ արաբական երգի ներքո
21 Օգոստոսի 2018 - 20:13
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ովքեր ժամանակի ընթացքում իրենց ջանասիրության ու երկրպագուների սիրո շնորհիվ դարձան հեռուստաէրկրանների անբաժան մասնիկը:
McDonald`s–ի մսի մատակարար ընկերությունը գնել են 2.4 մլրդ դոլարով
21 Օգոստոսի 2018 - 19:58
Երկուշաբթի սննդամթերք արտադրող ամերիկյան Tyson Foods ընկերությունը Keystone Foods ընկերությունից գնել է բրազիլական Marfrig Global Foods հոլդինգը, որը հանդիսանում է McDonald`s–ի մսի հիմնական մատակարարներից մեկը։ Գործարքի արժեքը կազմել է 2.4 մլրդ դոլար, հայտնում է «Կոմերսանտը»։
Նախարարությունների կեսից ավելին չի պատասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը
21 Օգոստոսի 2018 - 19:54
ՀՀ 17 նախարարությունների կեսից ավելին օրենքով սահմանված ժամկետում չի պատրասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը:
Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
21 Օգոստոսի 2018 - 19:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:
ԲԴԽ-ն ՀՀ-ում արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգ է մշակել
21 Օգոստոսի 2018 - 19:36
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ է մշակել:
Ինկլյուզիվ տնտեսության աճի միտքը լավն է, իրականացնելը՝ դժվար. փորձագետ
21 Օգոստոսի 2018 - 19:25
Մասնագետներին ու հասարակ քաղաքացուն հետաքրքրում է թե տնտեսական ինչպիսի հավանական զարգացումների է պետք սպասել, հաշվի առնելով ԱՎԾ-ի վերջին տվյալները:
Պարոն Աշոտյանին ոչ մեկը չի արգելում հարցեր տալ․ Արթուր Սաքունց
21 Օգոստոսի 2018 - 19:17
Այսօր սոցցանցերում տարածվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրած շրջաբերականը, որում նշվում է՝ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։
Անպտղությունը հաճախ է հանդիպում ճարպակալում ունեցողների մոտ. էնդոկրինոլոգ
21 Օգոստոսի 2018 - 19:02
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14433
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Հայոց Բանակ
 
Թրամփն առաջնահերթություն կտա՞ Փաշինյանի հետ հանդիպմանը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական