Facebook   Twitter
 
Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

09 Փետրվարի 2018 - 17:52
Հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկեցին ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը հիացրեց բազմապիսի լուսային էֆեկտներով:
Ներկաներին և մարզիկներին դիմեցին և հաջողություն մաղթեցին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և Փհենչհան-2018-ի կազմկոմիտեի նախագահ Լի Հի-Բեոմը:

«Այն պահն է, որին շատ ենք սպասել: Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես կամավորներին: Մարզիկներ, սա ձեր կյանքի մրցաշարն է լինելու: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աշխարհը նայելու է ձեզ և ոգեշնչվելու է ձեզնով»,-ասաց Բախը:

101 օրյա շրջագայությունից հետո օլիմպիական կրակը ժամանեց Խաղերի գլխավոր մարզադաշտ, իսկ կրակը վառելու պատվին արժանացավ կորեացի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիմ Յոն Անը:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Վերջինս փետրվարի 22-ին ուժերը կփորձի հատուկ ոլորավայրէջքում:

16 օրերի ընթացքում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավել հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ թիմ` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Գյումրու քաղաքապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին
08 Նոյեմբերի 2012 - 16:16
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Դռները բացեք, «Առաքելություն»-ն է գալիս
08 Նոյեմբերի 2012 - 16:05
8 երիտասարդ մկանոտ տղաներ, ովքեր քիչ թե շատ ներգրավված են եղել քաղաքականության մեջ ու իրենց խոսքերով` մտահոգվել են երկրում ստեղծված աղետալի վիճակի համար,այսօր որոշեցին իրենց ուժերը կենտրոնացնել ու ստեղծել կուսակցություն` անունն էլ դնել «Առաքելություն»:
Ուսանողներն անվճար անգլերեն կսովորեն
08 Նոյեմբերի 2012 - 15:53
Նոյեմբերի 8-ին մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնած «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը, որի շրջանակներում պետական և ոչ պետական բուհերի 161 ուսանողներ անգլերենի եռամսյա անվճար կուրսեր կանցնեն։
Գետամեջում հայրը դանակահարել է որդուն
08 Նոյեմբերի 2012 - 15:51
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Օմբուդսմենի առաջարկությունները կրոնական ազատությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ
08 Նոյեմբերի 2012 - 15:34
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որին մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վարդան Խաչատրյանը, Հրանուշ Խառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլ փորձագետներ:
«Ինֆինիտին» ընկել էր փոսը
08 Նոյեմբերի 2012 - 15:24
Նոյեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին ընկել է փոսը:
Միջբուհական արյունատվական ակցիա
08 Նոյեմբերի 2012 - 15:14
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նոյեմբերի 9-ին՝ ժամը 10.30, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (Հրաչյա Ներսիսյան 7) կազմակերպում են անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ։ Ուսանողական այս ակցիան կազմակերպվում է Երիտասարդության համաշխարհային օրվան (նոյեմբերի 10) և Ուսանողների միջազգային տոնին (նոյեմբերի 17) ընդառաջ։
Սննդամթերքի մոնիտորինգը շարունակական է լինելու. Տիգրան Սարգսյան
08 Նոյեմբերի 2012 - 15:11
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը ներկայացրել է պանրի ոլորտում ուսումնասիրություննների արդյունքները
Ֆուտբոլ. Մխիթարյանը Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստն է. IFFHS
08 Նոյեմբերի 2012 - 15:04
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է «Աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստ-2012» մրցույթի արդյունքները:
1 | 11124 | 11125 | 11126 | 11127 | 11128 | 11129 | 11130 | 11131 | 11132 | 11133 | 11134 | 11135 | 11136 | 11137 | 11138 | 13035
 
Լրահոս`