Facebook   Twitter
 
Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

09 Փետրվարի 2018 - 17:52
Հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկեցին ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը հիացրեց բազմապիսի լուսային էֆեկտներով:
Ներկաներին և մարզիկներին դիմեցին և հաջողություն մաղթեցին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և Փհենչհան-2018-ի կազմկոմիտեի նախագահ Լի Հի-Բեոմը:

«Այն պահն է, որին շատ ենք սպասել: Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես կամավորներին: Մարզիկներ, սա ձեր կյանքի մրցաշարն է լինելու: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աշխարհը նայելու է ձեզ և ոգեշնչվելու է ձեզնով»,-ասաց Բախը:

101 օրյա շրջագայությունից հետո օլիմպիական կրակը ժամանեց Խաղերի գլխավոր մարզադաշտ, իսկ կրակը վառելու պատվին արժանացավ կորեացի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիմ Յոն Անը:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Վերջինս փետրվարի 22-ին ուժերը կփորձի հատուկ ոլորավայրէջքում:

16 օրերի ընթացքում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավել հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ թիմ` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Թավշյա հեղափոխության շնորհիվ արտագաղթի խնդրի լուծումը շատ մոտ է հայրենադարձության միջոցով. պատմաբան
24 Մայիսի 2018 - 22:39
2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցը ազգովին հավուր պատշաճի նշելուց հետո մտավախություն կար, որ մի այլ, դարակազմիկ նշանակություն ունեցող իրադարձություն, որպիսին Հայաստանի Հանրապետության 100-ամյակն է, ըստ երևույթին, պետք է որ հավուր պատշաճի չնշվի, բայց այդ մտավախությունները չարդարացան,- այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով հավելեց, որ մենք ազգովի, պետականության զգացողություն ունեցող ժողովրդի ենք վերածնել, և համայն հայությունը, ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում մի շարք միջոցառումներով արդեն իսկ այս տարելիցի նշման մեկնարկը տվել է:
Ոչ պետական բուհերի մարզական խաղերին մասնակցել են ավելի քան 150 ուսանող
24 Մայիսի 2018 - 22:35
Ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ մարտի 28-ից իրենց ուժերն են չափել տարբեր 5 մարզաձևերում՝ արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ։
Յուվենտուսի նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը
24 Մայիսի 2018 - 22:33
«Յուվենտուսի» և եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրե Անիելին առաջարկել է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը.
ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց գոյություն չունի. Ա. Աշոտյան
24 Մայիսի 2018 - 22:32
ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա:
Իմ պահանջներին ըմբռնումով չմոտեցողները պատասխանատվություն կկրեն. Վալերի Օսիպյան
24 Մայիսի 2018 - 22:25
Մայիսի 24-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հետ։
Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ
24 Մայիսի 2018 - 22:10
«ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի» 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշում:
ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը
24 Մայիսի 2018 - 22:03
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել«Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին
24 Մայիսի 2018 - 21:58
Աստանայում մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հավաքական անվտանգության տարածաշրջանների իրավիճակի վրա բացասաբար ազդող տարաբնույթ սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց հակազդման ուղիները։
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին
24 Մայիսի 2018 - 21:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 12999
 
Լրահոս`
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր