Facebook   Twitter
 
Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

09 Փետրվարի 2018 - 17:52
Հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկեցին ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը հիացրեց բազմապիսի լուսային էֆեկտներով:
Ներկաներին և մարզիկներին դիմեցին և հաջողություն մաղթեցին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և Փհենչհան-2018-ի կազմկոմիտեի նախագահ Լի Հի-Բեոմը:

«Այն պահն է, որին շատ ենք սպասել: Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես կամավորներին: Մարզիկներ, սա ձեր կյանքի մրցաշարն է լինելու: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աշխարհը նայելու է ձեզ և ոգեշնչվելու է ձեզնով»,-ասաց Բախը:

101 օրյա շրջագայությունից հետո օլիմպիական կրակը ժամանեց Խաղերի գլխավոր մարզադաշտ, իսկ կրակը վառելու պատվին արժանացավ կորեացի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիմ Յոն Անը:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Վերջինս փետրվարի 22-ին ուժերը կփորձի հատուկ ոլորավայրէջքում:

16 օրերի ընթացքում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավել հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ թիմ` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Երեւանյան կազմակերպությունը հիպնոսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից 2000–ական դոլար է կորզել
16 Նոյեմբերի 2018 - 19:14
Այնուհետեւ փորձում է այլ անձանց եւս ներգրավել՝ նրանց էլ առաջարկելով գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ...
Ավստրալիայում տեսախցիկը լուսանկարել է սեքս-խանութից իրեր գողացող երեք աղջիկների
16 Նոյեմբերի 2018 - 19:08
Ավստրալիայում տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են երեք աղջիկներ սեքս-խաղալիքներ գողանում՝ գրում է The Sun-ը։
Էմմիի եւ Նադեժդա Սարգսյանի արխիվային լուսանկարը
16 Նոյեմբերի 2018 - 19:00
Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։
Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում (Տեսանյութ)
16 Նոյեմբերի 2018 - 18:48
Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: Հայ պաշտոնյաները, օլիգարխներն ու տարբեր գործարարներ մեծածավալ գույք են ձեռք բերել բազմաթիվ երկրներում: Նրանց շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը Դուբայն է:
Թիվ 35 երթուղայինում 60-ամյա տղամարդու տաբատի գրպանից 57 հազար դրամ է թռցրել
16 Նոյեմբերի 2018 - 18:38
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 19.40-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Խաչիկ Ս.-ին:
Արտյոմ Խաչատուրովն այսօր խաղադաշտ դուրս չի գա
16 Նոյեմբերի 2018 - 18:36
Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուր Ջիբրալթարի հետ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականը շարունակում է կորուստներ կրել:
Ավանի թաղապետը հրաժարական տվեց
16 Նոյեմբերի 2018 - 18:30
Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները:
ԵՊԲՀ-ում բացվեց օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրին
16 Նոյեմբերի 2018 - 18:20
ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում այսօր տեղի ունեցավ օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրու բացումը:
Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են
16 Նոյեմբերի 2018 - 18:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Լոռիի, Աշոցքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 15822
 
Լրահոս`