Facebook   Twitter
 
Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը (Լուսանկարներ)

09 Փետրվարի 2018 - 17:52
Հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկեցին ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը հիացրեց բազմապիսի լուսային էֆեկտներով:
Ներկաներին և մարզիկներին դիմեցին և հաջողություն մաղթեցին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և Փհենչհան-2018-ի կազմկոմիտեի նախագահ Լի Հի-Բեոմը:

«Այն պահն է, որին շատ ենք սպասել: Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես կամավորներին: Մարզիկներ, սա ձեր կյանքի մրցաշարն է լինելու: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աշխարհը նայելու է ձեզ և ոգեշնչվելու է ձեզնով»,-ասաց Բախը:

101 օրյա շրջագայությունից հետո օլիմպիական կրակը ժամանեց Խաղերի գլխավոր մարզադաշտ, իսկ կրակը վառելու պատվին արժանացավ կորեացի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիմ Յոն Անը:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Վերջինս փետրվարի 22-ին ուժերը կփորձի հատուկ ոլորավայրէջքում:

16 օրերի ընթացքում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավել հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ թիմ` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
20 Օգոստոսի 2018 - 19:27
Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Հարուցվել է քերական գործ՝ Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ
20 Օգոստոսի 2018 - 19:20
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոր և որդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտողներին կվճարեն կրիպտոարժույթով
20 Օգոստոսի 2018 - 19:16
Կրիպտոարժույթը անհամեմատ մեծ թափով առաջ է անցնում մրցավազքում ու բավականին արագ գրավում է իր ուրույն տեղը:
Նախընտրական և հետընտրական շրջանում բարեգործություն անելը դառնում է քրեորեն պատժելի. Ազատազրկում մինչև 6 տարի ժամկետով
20 Օգոստոսի 2018 - 19:03
Հայաստանի Քրեական օրենսգրքում ընտրություններին վերաբերող դրույթներում մի քանի, այդ թվում՝ խմբագրական բնույթի փոփոխություններ են ատարվել, և նախագիծը մինչև կառավարության հավանությանն արժանացնելը, ներկայացվել է հանրային քննարկման։
Պետական եկամուտների կոմիտեն՝ բիզնեսին աջակցող մարմին
20 Օգոստոսի 2018 - 19:00
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատակիցներին է ներկայացրել երկարաժամկետ ծրագրերը, այս մասին HayNews.am-ին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պոլտավայից հայ մարզիկը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
20 Օգոստոսի 2018 - 18:56
Մինսկում կայացած Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Պոլտավայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Կարո Մարանդյանը դարձավ բրոնզե մեդալակիր մինչև 66կգ քաշային կարգում։ Երկու հաղթական մենամարտից հետո, մարզիկը զիջեց ձյուդոիստ Արամ Գրիգորյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանը։
Կառավարությունը կազմակերպում է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկում
20 Օգոստոսի 2018 - 18:53
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:\
Զինծառայողների՝ զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել են քրեական գործեր
20 Օգոստոսի 2018 - 18:45
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 14515
 
Լրահոս`