Facebook   Twitter
 
Ռուսաստանում ծնողները պատուհանից դուրս են ցատկել՝ կրակի մեջ թողնելով 3 երեխաներին

Ռուսաստանում ծնողները պատուհանից դուրս են ցատկել՝ կրակի մեջ թողնելով 3 երեխաներին

09 Փետրվարի 2018 - 17:53
ՌԴ Նիժգորոդի մարզում քրեական գործ է հարուցվել հրդեհի հետևանքով 3 փոքրահասակ երեխաների մահվան փաստով, որոնց ծնողներին հաջողվել էր փրկվել՝ պատուհանից դուրս ցատկելով, փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ ՔԿ շրջանային վարչությունից հայտնել են, որ Աֆոնինո Կստովսկի շրջանի բնակավայրերից մեկում բազմաբնակարան շենքում բռնկված հերդեհի հետևանքով 3 երեխա է զոհվել: Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ երկու ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, նշանակված են դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Երկրորդ հարկում գտնվող մեկսենյականոց բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացել են 2012, 2013 և 2017 թվականներին ծնված տղաներ:

Նախնական տեղեկություններով՝ բռնկման օջախը գտնվում է մանկական երկհարկանի մահճակալի մոտ: Ծնեղներն արթնանալով և կրակը տեսնելով՝ պատուհանից դուրս են ցատկել:

Հայտնի է, որ 23-ամյա մայրը ավելի վաղ հաշառման էր վերցված, անցյալ տարի երեխաներին ընտանիքից վերցրել էին և տեղավորվել որբանոցում: Շրջանային քննչական վարչությունից հայտնել են, որ իրավաբանական գնահատական կտվի խնամակալության և հոգաբարձական մարմինների պաշտոնատար անձանց գործողութուններին, որոնք 3 երեխաների մորը կանխարգելման հաշվառումից հանել էին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են
22 Օգոստոսի 2018 - 11:01
Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի գիտնականները:
Հարբած ադրբեջանցին Օդեսայում դանակով հարձակվել է անցորդների վրա
22 Օգոստոսի 2018 - 10:59
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ադրբեջանցի տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է անցորդների վրա, գրում է ադրբեջանական minval.az կայքը։
Դպրոցների ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգը կփոխվի. նախարար
22 Օգոստոսի 2018 - 10:56
Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում:
Ռուսաստանը «խրվել» է Սիրիայում․ Բոլթոն
22 Օգոստոսի 2018 - 10:47
Ռուսաստանը «խրվել» է Սիրիայում եւ այլ երկրների աջակցությունն է փնտրում հետռազմական վերակառուցման ֆինանսավորման համար, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ դա կարող է Վաշինգթոնին հնարավորություն տալ ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելով նրան դուրս գալ Սիրիայից։
Թուրք-ամերիկյան ճգնաժամը վայրկենապես կավարտվի, եթե ամերիկացի քահանան ազատ արձակվի. Թրամփի խորհրդական
22 Օգոստոսի 2018 - 10:43
Թուրքիայի իշխանությունները կարող են վայրկենապես վերջ տալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, եթե ազատ արձակեն կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
«Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման պաշտոնական արարողությունը (ուղիղ)
22 Օգոստոսի 2018 - 10:34
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում ընթանում է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման պաշտոնական արարողությունը:
Սկանդալ թագավորական ընտանիքում․ Եղիսաբեթ II-ը փոխել է կտակը
22 Օգոստոսի 2018 - 10:25
Նորին մեծություն Եղիսաբեթ II թագուհին փոխել է կտակը՝ դրանով իսկ թագավորական ընտանիքի անդամների շրջանում հուզումների ալիք բարձրացնելով։
1 դոլարը գնվում է 480 դրամով. արտարժույթների փոխարժեքները
22 Օգոստոսի 2018 - 10:23
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
22 Օգոստոսի 2018 - 10:22
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14937
 
Լրահոս`