Facebook   Twitter
 
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

09 Փետրվարի 2018 - 18:16
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը և զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Նախագահը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
23 Փետրվարի 2018 - 00:29
ՌԴ Յարոսլավլ քաղաքի «Տունոշնա» օդանվակայանում պատրաստվում են միջազգային չվերթներ սպասարկել: Ինչպես նշում է տեղի 76.ru կայքը, հունիսին կիրականացվեն առաջին չվերթները դեպի թուրքական Դալաման, այնուհետև Անթալիա:
Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը բալիկի են սպասում (Լուսանկարներ)
23 Փետրվարի 2018 - 00:24
Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն առաջին անգամ ծնող կդառնան: Դերասանն այդ մասին հայտնել է անձամբ՝ Instagram-ում հրապարակելով կնոջ հղիությունն ազդարարող ֆոտոշարքից կադրեր:
Հնարավո՞ր է հղիանալ անալ սեքսի դեպքում
23 Փետրվարի 2018 - 00:20
Հնարավո՞ր է բազմակի սերմնաժայթման դեպքում հղիանալու հավանականությունը փոքրանա
Վարունգներ Անաստասիա Վոլոչկովային երկրպագուի կողմից ծաղիկների փոխարեն
23 Փետրվարի 2018 - 00:16
Անաստասիա Վոլոչկովայի երկրպագուներից մեկը նրան ծաղիկների փոխարեն վարունգներ է նվիրել. պարուհին անհավատալի չափսերի բանջարեղեններով զամբյուղներ է ստացել։
ԵԼ. Աթլետիկոն ու Լացիոն շարունակում են պայքարը
23 Փետրվարի 2018 - 00:14
Եվրոպա լիգայի խաղարկությունում տեղի ունեցան 1/16 եզրափակչի մի քանի պատասխան հանդիպումներ:
Պահպանակը նվազեցնո՞ւմ է սեքսի հաճույքը
22 Փետրվարի 2018 - 23:59
Պահպանակը հակաբեղմնավորիչ միջոց է, որը պաշտպանում է նաեւ սեռավարակներից:
ԵԼ. Լիոնը կրկին ուժեղ էր Վիլյառեալից, Նապոլին հաղթեց, բայց դուրս մնաց հետագա պայքարից
22 Փետրվարի 2018 - 23:55
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
590 կգ քաշով տղան նիհարել է 250 կիլոգրամով (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2018 - 23:51
Մեքսիկացի տղամարդը, որը հայտնի էր դարձել որպես աշխարհի ամենածանր մարդ՝ կշռելով 590 կգ, ցուցադրել է, թե ինչ տեսք ունի 250 կգ նիհարելուց հետո:

Կեղծ կուսություն կամ ամեն ինչ` վերականգնվող կուսաթաղանթի մասին
22 Փետրվարի 2018 - 23:46
Կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13145
 
Լրահոս`
Կգործարկվեն Յարոսլավլ-Երևան չվերթները
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մերկ սելֆի՝ Մադոննայից (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
Արարատը նոր համալրում ունի
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան
Հասարակություն, Քաղաքական