Facebook   Twitter
 
ԱՄՆ-ի անօդաչուի հարվածով ոչնչացվել է պակիստանցի թալիբների պարագլուխը

ԱՄՆ-ի անօդաչուի հարվածով ոչնչացվել է պակիստանցի թալիբների պարագլուխը

09 Փետրվարի 2018 - 18:20
Ամերիկյան անօդաչուի հարվածի հետեւանքով փետրվարի 9-ի առավոտյան ոչնչացվել է պակիստանցի թալիբների պարագլուխ Սայիդ Սաջնուն: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ որոշ տվյալների Պակիստանի հյուսիս-արեւմուտքում բազավորված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման ղեկավարը ոչնչացվել է պակիստանյան Հյուսիսային Վազիրստանում, այլ տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում: Հեռուստատեսությունը, հղում անելով Աֆղանստանի կառավարության աղբյուրների, նշում է, որ Սաջնուի հետ միասին սպանվել են նրա Իսմայիլ զարմիկը եւ երկու թիկնապահներ:

Սաջնուն «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման առաջնորդ էր ընտրվել 2013 թվականի վերջին Հաքիմուլլահ Մեհսուդի փոխարեն, որը նույնպես ոչնչացվել է ամերիկյան անօդաչուի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օբամայի դուստրը քննադատել է Թրամփին ֆեյսբուքյան գաղտնի էջով
18 Փետրվարի 2019 - 23:19
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիան, քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին Facebook-ում ունեցած իր գաղտնի պրոֆիլի միջոցով, այս մասին գրում է Daily Mail-ը:
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
18 Փետրվարի 2019 - 23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ճառով, որում կդիմի վենեսուելացի զինվորականներին՝ խնդրելով աջակցել երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին և բացել ճանապարհները ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության համար, գրում է РИА Новости-ն: Թրամփի ելույթը կսկսվի Ֆլորիդայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին:
Հնդկաստանում ճեպընթացը գործարկման հաջորդ օրն իսկ խափանվել է՝ կովերի նախիրի պատճառով
18 Փետրվարի 2019 - 22:14
Հնդկաստանում նորագույն արագընթաց գնացքը խափանվել է գործարկումից մեկ օր անց․ պատճառը կովերի նախիրին հարվածելն է՝ հաղորդում է BBC- ն:
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
18 Փետրվարի 2019 - 20:46
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 15-ը տուժել են, գրում է RPP Noticias-ը: Դեպքը տեղի է ունեցել Լա Պասից 220 կմ դեպի հարավ՝ Պոտոսի և Օրուրո քաղաքները միացնող մայրուղում:
ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղաքացիական ավիացիան բարելավելու ԻԱԿՕ-ի ջանքերը
18 Փետրվարի 2019 - 20:26
ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղաքացիական ավիացիան բարելավելու ԻԱԿՕ-ի ջանքերը, երբ Փխենյանը փորձում է օտարերկրյա չվերթների համար կրկին բացել իր օդային տարածքները՝ հայտնում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիան պատասխանել է Իրանին
18 Փետրվարի 2019 - 19:37
Սաուդյան Արաբիան արձագանքել է Իրանի մեղադրանքին, որն առնչվում է ահաբեկչության հետեւանքով ԻՀՊԿ-ի 27 անդամների մահվանը՝ հայտնում է AP-ն։
Ադրբեջանում մտադիր են արգելել ապագա երեխայի սեռի պարզումը
18 Փետրվարի 2019 - 17:16
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես է գործելու այդ արգելքը:
Վրաստանում մտադիր են բանակում չծառայած տղամարդկանց թույլ չտալ պետական ծառայության անցնել
18 Փետրվարի 2019 - 16:50
Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի աշխատանքի անցնել որպես պետծառայողներ, հաղորդում է apsny.ge կայքը:
Պակիստանը խորհրդակցությունների համար Հնդկաստանից հետ է կանչել իր դեսպանին
18 Փետրվարի 2019 - 15:52
Պակիստանի արտաքին գործերի նախաարությունը խորհրդակցությունների համար Հնդկաստանից հետ է կանչել իր դեսպանին, հայտնել է Պակիստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ֆեյսալը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4482
 
Լրահոս`