Facebook   Twitter
 
Երեւանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

Երեւանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

09 Փետրվարի 2018 - 18:58
Երեւանից Մոսկվա թռչող օդանավն այսօր՝ փետրվարի 9-ին, Մոսկվայի ժամանակով 16։20 վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց չվերթի ուղեւորներից, ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը:
Թե որն է եղել հարկադրական վայրէջքի պատճառը, Դավիթ Հայրապետյանը նշեց՝ ուղեւորներին չեն հայտնել:

NEWS.am-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մինվոդիում, քանի որ կին ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան բուժօգնություն է հարկավոր եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին էլ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում: Հարկադրական վայրէջքի պատճառ էր դարձել ուղեւորը, որը վիրավորել էր անձնակազմին, հրաժարվել էր կատարել օդաչուի պահանջները:


NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Միջազգային օգնության ծրագրի ավարտը խոսում է ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին. Մակրոն
20 Օգոստոսի 2018 - 23:47
Միջազգային մակրոֆինանսական օգնության երրորդ՝ վերջին ծրագրի ավարտը խոսում է ծանր ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին:
Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով
20 Օգոստոսի 2018 - 23:29
Դերասանուհի Սիլվի Բարկովան օրեր առաջ ամուսնացել է։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար, որտեղ սկեսրոջ հետ է:
Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ
20 Օգոստոսի 2018 - 23:27
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
20 Օգոստոսի 2018 - 23:23
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ
Նիդերլանդներում փառատոնի ժամանակ պատահական լուսանկարներից պաշտպանվելու յուրօրինակ միջոց են գտել
20 Օգոստոսի 2018 - 23:18
Նիդերլանդներում Haarlem Culinair փառատոնի այն հյուրերին, որոնք չեն ցանկանում լուսանկարների մեջ հայտնվել, առաջարկել են կարմիր կետ դնել իրենց ճակատին: Այս մասին հայտնում է Tjournal-ը:
Հայաստանում ՄՊՎ-ի տարածվածության վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություն կանցկացվի
20 Օգոստոսի 2018 - 23:14
FIDEC Armenia (Fighting Infectious Diseases in Emerging Countries) հիմնադրամը IARC (International Agency for Research on Cancer) համագործակցությամբ եւ Հայաստանի Առողջապահության նախարարության հետ պատրաստվում են երկրում մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) տարածվածության վերաբերյալ հետազոտություն անցկացնել:
Օգոստոսի 1-ից մեկնարկել է վարկառուների տուգանքների զիջման գործընթացը
20 Օգոստոսի 2018 - 23:12
Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջում են մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ:
Դերասանուհի Ազիա Արջենտոն 380 հազար դոլար է վճարել երիտասարդին՝ սեքսի մասին լռելու համար
20 Օգոստոսի 2018 - 23:09
42-ամյա դերասանուհի Ազիա Արջենտոն 380 հազար դոլար է վճարել մի երիտասարդ դերասանի, որ նա ոչինչ չասի իրենց սեքսի մասին: Ինչպես հայտնում է TMZ-ն, Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների եջ մեղադրող դերասանուհին ինքն է հայտնվել սկանդալի կիզակետում:
Յոդի ցանց. պարզ գծերի բուժիչ ազդեցությունը, որ պետք է իմանան բոլորը
20 Օգոստոսի 2018 - 23:07
Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը: Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 12884
 
Լրահոս`