Facebook   Twitter
 
Երեւանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

Երեւանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

09 Փետրվարի 2018 - 18:58
Երեւանից Մոսկվա թռչող օդանավն այսօր՝ փետրվարի 9-ին, Մոսկվայի ժամանակով 16։20 վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց չվերթի ուղեւորներից, ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը:
Թե որն է եղել հարկադրական վայրէջքի պատճառը, Դավիթ Հայրապետյանը նշեց՝ ուղեւորներին չեն հայտնել:

NEWS.am-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մինվոդիում, քանի որ կին ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան բուժօգնություն է հարկավոր եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին էլ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում: Հարկադրական վայրէջքի պատճառ էր դարձել ուղեւորը, որը վիրավորել էր անձնակազմին, հրաժարվել էր կատարել օդաչուի պահանջները:


NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տուժածներ
17 Նոյեմբերի 2018 - 21:26
Նոյեմբերի 17-ին` ժամը 12:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
4 մլն. ՀՀ դրամ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
17 Նոյեմբերի 2018 - 20:53
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու տնից կատարված գողության դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար․ Արթուր Աղաբեկյան
17 Նոյեմբերի 2018 - 20:49
Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։ Այս մասին Facebook- ի իր էջում գրառում է կատարել գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը։
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
17 Նոյեմբերի 2018 - 20:45
Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, թե անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ:
Շվեդիան կարող է դառնալ վերջին եվրոպական երկիրը, որն արգելում է անչափահասների ամուսնությունը
17 Նոյեմբերի 2018 - 20:44
Շվեդիայի օրենսդիրները պատրաստվում են կողմ քվեարկել անչափահասների ամուսնությունների մասին օրենքի խստացմանը, հաղորդում է NBC News-ը:
Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ
17 Նոյեմբերի 2018 - 20:20
Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Վերին Լարսի անցակետը փակ է. ռուսական կողմում կանգնած է շուրջ 550 մեքենա
17 Նոյեմբերի 2018 - 20:13
Հնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Տեսախցիկը ֆիքսել է Բաղրամյան փողոցի դեղանտերից մեկում գողություն կատարած անձանց (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2018 - 19:30
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բելգիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 50 մլն եվրո է շահել
17 Նոյեմբերի 2018 - 19:15
Բելգիայի բնակիչը ուրբաթ ավելի քան 50 մլն եվրո է շահել EuroMillions եվրոպական վիճակախաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վիճակախաղի մամուլի ծառայությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14049
 
Լրահոս`