Facebook   Twitter
 
Ես հպարտ եմ և ուրախ, որ ունեմ Գագիկ Ծառուկյանի նման վստահելի գործընկեր. Արծվիկ Մինասյան

Ես հպարտ եմ և ուրախ, որ ունեմ Գագիկ Ծառուկյանի նման վստահելի գործընկեր. Արծվիկ Մինասյան

09 Փետրվարի 2018 - 19:02
Այսօր Հայաստանի բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Ըստ այդմ, նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է տրամադրել Բնապահպանության նախարարությանը։
«Չափազանց կարևոր է, որ պարոն Ծառուկյանը և բարեգործական հիմնադրամն իր քաջալերանքն ու պատրաստակամությունը դրսևորեց շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրերում՝ մասնակցելու առումով», - այսօր ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պատմական պահ է, ինչը կարող է Հայաստանում մի այնպիսի մշակույթ ձևավորել, որը կարող է օրինակելի լինել մյուսների համար։

«Մեր շատ հայրենակիցներ, ովքեր ունեն ցանկություն ու սեր բնության հանդեպ, կարող են հետևել այս օրինակին։ Ես հպարտ եմ և ուրախ, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվում է՝ իրականացնել ծրագրեր շրջակա միջավայրը բարելավելու համար և աջակցել մեր այս հրաշք բնության պահպանությանը, նաև այս մեծ նախաձեռնության մեջ ունեմ այնպիսի վստահելի գործընկեր, ինչպիսին պարոն Ծառուկյանն է», - ասաց Մինասյանը ու դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց. «Շնորհակալ եմ, պարոն Ծառուկյան»։

Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց համագործակցության պատճառը «պարոն Մինասյանի պահվածքն է»։

«Պարոն Մինասյանից առաջ էլ են եղել նախարարներ, բայց, ասենք, թե փորձելով խանգարել ...միակ մարդն ա ... չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, այլ ցանկանալով, գնահատելով, ընդունելով պատրաստակամությունը աջակցելու, հնարավորություն տալու։ Ես ոչ թե էսօր խնդիր ունեմ իմ տարածքները պահելու համար...Համագործակցությունը պարոն Մինասյանի հետ, որը գնահատում է, պատրաստակամ է ...դրա համար այսօր հավաքվել ենք այստեղ, որ բնության պահպանության նախարարության հետ համագործակցության հուշագիր ստորագրենք», - հայտարարեց Ծառուկյանը։

Նա ասաց նաև, որ ինքը հարգում է Մինասյանին, նրա մոտեցումներն ու տեսակետը, ինչն էլ դրդում է իրեն ավելին անել։

«Ես ասել եմ՝ պարոն Մինասյան, ցանկացած ծրագիր, որը բնության պահպանության համար է, ես պատրաստակամ եմ աջակիցել, դա իրականություն դարձնել», - հավելեց Ծառուկյանը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մակակների մարդանման կռիվը (Լուսանկարներ)
27 Մայիսի 2018 - 11:27
Դեւիդը նշել է, որ ավելի մեծահասակ կապիկները սիրում են լողավազանում հանգստանալ, իսկ երիտասարդները կռվելու նպատակով հարձակվում են նրանց վրա, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Վրաստանի վարչապետը հուսով է, որ երկիրը ՆԱՏՕ-ին կանդամակցի 2021 թվականին
27 Մայիսի 2018 - 11:11
Վրաստանի իշխանությունները առաջին անգամ անվանել են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ենթադրյալ ժամկետները:
Վեյպի ամենավտանգավոր համը՝ ըստ գիտնականների
27 Մայիսի 2018 - 11:05
Համային քիմիկատները, որոնք օգտագործվոււմ են վեյպի ջրիկ խյուսը պատրաստելու համար, կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Այս մասին նախազգուշացնում են ամերիկացի հետազոտողները:
Սնոուդենը՝ Պուտինի հանդեպ Թրամփի սիրո մասին
27 Մայիսի 2018 - 10:59
ԿՀՎ և ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահին ոչ ոք չի սիրում այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախկին գործակալի խոսքերը մեջբերում է Huffington Post-ը:
Լոռիում վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներ (Լուսանկարներ)
27 Մայիսի 2018 - 10:53
Լոռու մարզում, մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանն իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում:
Շենգավիթում «Օպել»-ը շրջվել է. վարորդին եւ ուղեւորին օգնություն են ցուցաբարել
27 Մայիսի 2018 - 10:45
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մի քանի օրից կհասկանամ՝ ինչ էր ինձ հետ կատարվում». Մարտայի առաջին մենահամերգի էմոցիոնալ պահերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ, տեսանյութ)
27 Մայիսի 2018 - 10:38
22 տարի բեմում եւ առաջին մենահամերգ. երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար մայիսի 26-ն առանձնահատուկ օր էր: Հարազատ Երգի պետական թատրոնում Մարտան ելույթ ունեցավ երկրպագուների, ընկերների եւ հարազատների համար:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հետ հանդիպման անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով
27 Մայիսի 2018 - 10:32
ԱՄՆ-ն ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթաժողովի անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով, որի նախապատրաստումը դրական է ընթանում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առավոտյան վաղ արթնանալու հինգ պատճառ
27 Մայիսի 2018 - 10:27
Վաղ արթնացող մարդիկ, այսպես կոչված արտույտները, մի շարք առավելություններ ունեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13022
 
Լրահոս`